Գիշերվա կեսին հրապարակով պիտի անցնեի, լիքը մարդ կար, սակայն աղմուկի միջից տղամարդու բարձր ձայն էր գալիս…

ԺԱՄԱՆՑ

Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այսօր հրապարակում հանրահավաք էր։ Պիտի անցնեի մարդկանց միջով տուն հասնելու համար։ Մարդիկ էին կանգնած չորս կողմս, նստել էին ուր պատահի. ոստիկաններ էլ կային շատ…

Հրադադարի օրն էր. գիշերվա կեսին գրասենյակ էի վազում, տաքսու վարորդն էլ մեքենան մի տեղ կանգնեցրել, հետևիցս գալիս էր՝ ասելով, թե «երեխա ես, բան ասող չլինի»։ Հրապարակով պիտի անցնեի գրասենյակ հասնելու համար։ Լիքը մարդ կար, սակայն աղմուկի միջից տղամարդու բարձր

ձայն էր գալիս՝ հիմա շատ բան կտայի, որ էդ ձայնն ականջիս միջից դուրս գար։ Մի տղամարդ գետնին էր նստել ու լացելով գոռում էր. »Չեմ գալու, տուն չեմ գալու, չի կարող տղուս արյունը ջուրն ընկնել, չեմ գալու տուն, ես տուն չունեմ, ես էլ ոչ մի բան չունեմ»։ Տղամարդուն շրջապատել էին լիքը այլ
տղամարդիկ՝ փորձում էին մի բան ասել,

սակայն իրենք էլ էիմ լացում։ Այսօր հրապարակում հանրահավաք էր։ Նայում էի էնտեղ գտնվողների աչքերին եւ ուզում հարցնել՝ դու՞ք էլ եք հենց հիմա էդ տղամարդու ձայնը լսում, որ հրադադարի օրը տուն գնալ չէր ցանկանում։ Էդ ձայնն, ախր, էնքան բարձր է, էդ ձայնն, ախր, մինչև այժմ հնչում է։

 

Оцените статью