Գիտնականները խորհուրդ են տալիս առավոտյան արթնանալիս անմիջապես չհավաքել անկողինը․ Ահա, թե ինչու․․․

Գիտնականները խորհուրդ են տալիս առավոտյան արթնանալիս անմիջապես չհավաքել անկողինը․ Ահա, թե ինչու․․․Մեծերը հաճախ
սովորեցնում են իրենց երեխաներին, որ անկողնուց վեր կենալուց անմիջապես հետո հավաքեն անկողինը,չնայած հենց մեծերից էլ
շատերը հաճախ ալարում են այդ անել. չէ՞ որ, միևնույն է, երեկոյան նորից պետք է բացել անկողինը։

Եթե դուք էլ եք պատկանում այդ ալարկոտների խմբին, ապա ձեզ համար լավ նորություն ունենք։Գիտնականները պարզել են, որ ան-
կողինն արթնանալուց հետո հավաքելը բացասաբար է ազդում առողջության վրա։ Բանն այն է, որ, ինչպես այլ վայրերում, անկողնու
մեջ ևս կան բազմաթիվ բակտերիաներ, ավելի կոնկրետ՝ առնվազն 1,5 միլիոն բակտերիա է այս ու այն կողմ շարժվում այնտեղ։

Երբ քնած եք լինում, նրանք սնվում են ձեր մաշկի մահացած բջիջներով, քրտինքով և այլն, իսկ երբ առավոտյան անմիջապես հավա-
քում եք անկողինը, դուք նրանց համար ինքնըստինքյան գերազանց պայմաններ եք ստեղծում, որպեսզի սնվեն ու բազմանան։ Եթե
անեք հակառակը, այսինքն՝ չհավաքեք անկողինը, ապա նրանք երկար չեն կարողանա գոյատևել լուսավոր և չոր պայմաններում։

Оцените статью