Գումարտակի հրամանատարը փ րկեց զինվորի կ յանքը. Նարեկ Թումանյանը խրամատում գրած երգը ձայնագրել ու նվիրել է քաջ «կոմբատին»

ԺԱՄԱՆՑ

Pastinfo.am-ը գրում է.

Զինծառայող Նարեկ Թումանյանը պատերազմի թեժ օրերին խրամատում երգի խոսքեր գրեց ու ինքն էլ կատարեց՝ նվիրելով զինվորների կյանքեր փրկած հրամանատար Դավիթ Ղազարյանին։ Վերջինիս վերջին մարտը սեպտեմբերի 30-ին էր՝ Հադրութի պաշտպանության դիրքերում: Թշնամու գնդակն արդեն հասել էր Դավիթին, երբ կասեցնում էր գրոհն ու փրկում իր զինվորներին: Նարեկը հիմա ասում է՝ կյանքով է պարտական հրամանատարին։

Նոր Գեղիից Նարեկ Թումանյանը երկու ամիս էր, ինչ ծառայության էր անցել հայոց բանակում, երբ սեպտեմբերի 27-ին լսեցին կրակոցի ձայները։ Նարեկը մարտնչել է Հադրութում, Շուշիում, դաժան մարտեր տեսել ու փրկվել։ Լուսավոր դրվագներն էլ իր երգերն էին։ Գիշերային հերթափոխից մեկի ժամանակ, երբ կռիվը համեմատաբար հանգիստ էր ու զինվորները մտածելու ժամանակ ունեին, Նարեկի մտքին երկտող է հայտնվում, փորձում է շարադրել, բայց հարմարություն չկար՝ այն թղթին հանձնելու համար: Հիշողության մեջ մտապահելով երկու ժամում երաժշտության բառերը գրվեցին։

Երևանից կամավոր սիրիահայեր էին խրամատներ սնունդ ու օգնություն հասցրել ու ֆիքսել զինվորի երգը։ Քանի որ զինվորների մոտ սմարթֆոններ չկային, նրանք էլ տեսանյութը տարածեցին համացանցում։ Պատերազմի ականատեսը երգը գրելիս շատ բան ուներ պատմելու զոհված ընկերների, հրամանատարների մասին։ Մի քանի փոփոխություն երգի բառերում արել է՝ հաշվի առնելով զոհված զինծառայող ընկերների կարծիքը։

Նարեկը դաժան պատերազմով անցնելուց հետո յոթ օրով տուն է վերադարձել։ Խոստումը չի դրժել ու պրոֆեսիոնալ ստուդիայում որոշել է ձայնագրել երգը, հետո այցելել Եռաբլուր, որ առջևում թողած մեկ տարի ծառայությունը հանգիստ խղճով շարունակի։

աղբյուր

(Visited 71 times, 71 visits today)
Оцените статью