Դու ինձ համար միշտ կմնաս իմ փոքրիկ տղան որքան էլ մեծանաս. միայն հույս ունեմ, որ ես քեզ համար ՄԱՅՐ կմնամ. մոր հուզիչ նամակը որդուն

Որդին միակ տղամարդն է, որի նկատմամբ սերը երբեք չի կարող դադարել: Անկախ նրանից, թե նա քանի տարեկան կլինի,նա միշտ մոր համար փոքր է:
Այս նամակի հեղինակն անհայտ է, նրա բառերը բխում է յուրաքանչյուր մոր սրտից:

«Սիրելի՛, որդիս. Որքան կցանկանայի վերադարձնել այն ժամանակները,երբ դու փոքր էիր: Ահավոր շատ կուզենայի զգալ այն նորածին որդուս հոտը, զգալ նրան կրծքիս վրա, այն փոքրիկ թաթիկներն ու ոտիկները… գոնե մեկ անգամ…

Նայում եմ քո փոքր հասակի լուսանկարները՝ այնպես ուժեղ և կենդանի հայացքով,այնքան լուզենամ լսել քո այդ ժամանակվա ձայնը:

Տեսնելով մեծացող որդիներիս, մեզանից ոչ ոք չի մտածում, որ հենց այդ պահերը տարիներ անց համարվելու են ամեաերջանիկը, որը վերադարձնելու ցանկությամբ ես լցվելու: Ես նույնիսկ չհասցրեցի թարթել աչքերս, ինչպես նցան այ ժամանակները և դարձան անվերադարձ:

Լավ եմ հիշում, թե որքան հաճախ էին ինձ համոզում. «Մամ, լսիր գոնե մի քանի րոպե». Ներիր որդիս, ես իսկապես լսելու համբերություն չունեի,և մենք հաճախ էինք վիճում: Ես գիտեմ,որ դրանում իմ մեղքն է և մինչև հիմա փորձում եմ ինձ վերասատիարակել:

Եվ ինչ էլ, որ եղած լինի, դու մինչև այժմ ինձ համար փոքրիկ տղա ես, նույնիսկ այն դեպքում, որ քո կոշիկների համարը իմ դահուկների չափ են:

Որդիս, ինչպես կարողացար այդպիսի հաճելի մարդ դառնալ: Ես ուղղակի հպարտանում եմ քեզանով: Եվ շնորհակալ եմ քեզ, որ ամեն օր ինձ առիթ եսհպարտանալու, որ հենց ես եմ քո մայրը:

Մայրություն անելը շատ ավելի բարդ աշխատանք է, քան ես պատկերացնում էի: և ես՝ինչպես մյուսները, թույկ եմ տվել հազարավոր սխալներ: Բայդ դու,ինչպիսին, որ դարձել ես եղել է իմ կյանքի հպարտությունը: Եվ քեզ հետ ինձ բախտ վիճակվեց հասկանալ, թե ինչ բան է սիրել հարազատ մարդուն:

Քանի որ որդի ունենալև դաստիարակելը հրաշալի աշխատանք է: Ես այդպես չէի կարծում,ինչպես դժվարությունները:

Ես միշտ քեզանի 24 տարի մեծ եմ լինելու: Իսկապես, ես կարծոըմ եմ, որ որքան դու մեծանաս այնքան շատ է երևալու մեր տարբերությունը: Եվ դու, հույս ունեմ, միշտ կմնաս իմ որդին և ես քո մայրը. այն ձեռքերը,որոնք միշտ պատրաստ են քեզ գրկելու, այն սիրտը, որ միշտ թպրտալու է քո հաջողության և դժբախտության համար:
Երբ քեզ տեսնում եմ առողջ, արժանապատիվ մարդ, կարծում եմ, որ դու լավագույն նվերն ես իմ կյանքում:

Քեզ մեծ հաջողություններ որդիս. ես քեզ սիրում եմ. քո մայր»

Понравилась статья? Поделиться с друзьями: