
Դստերս հարսանիքից հետո սպասում էի, որ կարմիր խնձոր կբերեն․ Տեսա չեն գալիս, զանգեցի սկեսուրին․․․Նրա պատասխանից ուղղ ակի շոկի մեջ եմ:Ես աղջկաս շատ փակ եմ պահել, թույլ չեմ տվել ոչ մեկի հետ շփվի: Որ եկան ուզելու, տեսա լավ մարդիկ են տվեցի:

Մինչև մատանի չդրեցին, չթողեցի էդ տղու հետ հանդիպեր:Հարևանի, բարեկամի տեր եմ, ինչի ավել-պակաս խոսան, ասեն Սիլվայի
աղջիկը տղու հետ ման ա գալիս: Հարսանիք արեցինք, ճոխ, տեղը-տեղին, որ հանկարծ խնամիս բերան չբացի ասի ինչ որ բան էն չէր:

Հարսանիքից հետո մյուս օրը սպասում էի, որ կարմիր խնձորը բերեն: Տեգորս կնիկն էլ վրա-վրա զանգում էր,հարցնում էր ձեն-ձու չկա: Վերջը ես զանգեցի աղջկաս կիսուրին: Հարցրի, բա ոնց որ կարմիր խնձոր չեն բերում, ասեց.
Ի՞նչ ձևերի հետևից ես ընկել, հիմա ո՞ր թիվն ա, նախնադարյան բաներ ա:Շշմած մնացի, բա հիմա իմ հարևաններին,բարեկամներին
ի՞նչ ասեմ: Ինչ ասես կխոսան մեր հետևից, կասեն ուրեմն մի բան էն չի: Սիլվան էդ կնիկը չի, որ իրա հետևից բամբասեն:

Որոշեցի աղջկաս հետ խոսամ: Ինքն էլ ասեց,որ ամեն ինչ նորմալա, առավոտ կիսուրն իրան ոսկի մատանի ա տվել, ճակատն էլ պաչե լա: Դե արի, հիմա իմ կողմի ժողովրդին բան հասկացրու: Մարդս էլ մի կողմից ա նե րվերս ուտում:







