Գիշերը հանկարծակի արթնանալը, որպես կանոն, բացատրվում է ժամանակավոր խնդիրներով, բայց նաեւ պատճառը կարող է լինել քրոնիկ խանգարումը, որը պահանջում է կլինիկական բուժում, պնդում են մասնագետները the Health Site պարբերականում հրապարակված հոդվածում:
Քնի ապնոե
Դա ամենատարածված պատճառներից մեկն է, որը կարող է հանգեցնել գիշերվա կեսին անսպասելիորեն արթնանալուն: Ապնոեն բնութագրվում է քնած մարդու շնչառության խանգարմամբ, դրա կանգով եւ բարձր խռմփոցով: Շնչառական կանգի ժամանակ մարդու ուղեղը թթվածնային սով է ապրում, եւ ենթադրվում է, որ ապնոեով տառապող մարդիկ կարող են հակված լինել ուղեղի հիվանդությունների, այդ թվում՝ տկարամտության:
Քրտնարտադրություն
Առատ քրտնարտադրության պատճառով գիշերվա կեսին արթնանալը կարող է դիտվել սուր շնչառական վիրուսային վարակների, շաքարային դիաբետի եւ էնդոկրին այլ խանգարումների, ինչպես նաեւ քաղցկեղի դեպքում:
Ալկոհոլ եւ սնունդ
Ալկոհոլի օգտագործումը կարող է խաթարել ցիրկադային ռիթմը եւ կրճատել քնի ցիկլը, ուստի նախօրեին խմելուց հետո կարող եք անսպասելիորեն արթնանալ սխալ ժամանակին: Ինչ վերաբերում է սննդին, ապա քնելուց անմիջապես առաջ կերած ծանր սնունդը կարող է խանգարել մարսողությանը, առաջացնել մարսողության խանգարում կամ փքվածություն, որոնք նույնպես գործում են որպես զարթուցիչ:
Կապույտ գույնի գերդոզավորում
Սմարթֆոններն արձակում են կապույտ լույս, որը, ինչպես հայտնի է, բացասաբար է ազդում քնի եւ արթնանալու ցիկլի վրա։ Գաջեթների մշտական օգտագործումը, հատկապես երեկոյան եւ քնելուց առաջ, օրգանիզմը ենթարկում է կապույտ լույսի ինտենսիվ ազդեցության, եւ դա կարող է խաթարել քնելու եւ արթնանալու մեխանիզմները։