Եթե ձեզ մոտ նկատում եք այս 5 նշանները, ուրեմն ունեք ցածր ինքնագնահատական

Ցածր ինքնագնահատականի պատճառով շատերս վախենում ենք առաջ շարժվել և հասնել հաջողությունների։ Այն թույլ չի տալիս հավատալ մեր ուժերին և պատասխանատվություն ստանձնել։ Արդյունքում մենք դառնում ենք անինքնավստահ մարդ։ Որո՞նք են այն 5 սովորությունները, որոնք խոսում են մեր ցածր ինքնագնահատականի մասին։

Как повысить самооценку | extraMan

1. Միշտ բողոքելը

Եթե միշտ բողոքում եք, ուրեմն ցածր ինքնագնահատական ունեք։ Դուք սովորել եք Ձեզ տեսնել զոհի դերում։ Շրջապատի մարդկանց հաստատ դուր չի գա շփվել մի մարդու հետ, ով բացասական լիցքեր է հաղորդում։ Ձեզանից խուսափում են,իսկ Դուք դադարում եք հավատալ ինքներդ Ձեզ։

2. Հաստատում այլոց կողմից

Եթե միշտ սպասում եք որ ուրիշները հաստատեն Ձեր գործողությունների լավ կամ վատ լինելը, ուրեմն չեք հավատում այն ամենին ինչ անում եք։ Երբ Ձեր սեփական գնահատականը ամենակարևորը կլինի այլոց կարծիքից, այդ ժամանակ կհասկանաք, որ ինքնագնահատականի խնդիր չունեք այլևս։

3. Կասկածամտություն

Եթե երկար մտածում եք Ձեր գործողությունների շուրջ ու երկյուղով եք մոտենում դրանց, ուրեմն ինքնավստահության հետ խնդիրներ ունեք։ Շատ մի կարևորեք այլոց կարծիքը նույնիսկ Ձեր արտաքին տեսքի հարցում։

4. Մեղքի զգացում

Եթե ամենաչնչին դեպքից հետո Դուք Ձեզ մեղավոր եք զգում, որի մասին գուցե մյուսներն արդեն մոռացել են, ուրեմն ինքնագնահատականը ցածր է։ Անդադար մանրուքների պատճառով մեղավորությունը կրծում է Ձեր ինքնավստահությունը ներսից։

5. Մրցակցությունը
Առողջ մրցակցությունը իհարկե նպաստում է անձնական աճին, բայց ամեն ոլորտում այլոց հետ մրցակցությունը, լավագույնը լինելու համար պայքարը ցածր ինքնագնահատականի ցուցիչն է։ Դադարեք մտածել, որ վատն եք մյուսներից, և վատ արժանիքներ ունեք։ Ընդունեք Ձեզ այնպիսին, ինչպիսին կաք և ապրեք ներկայով։

Оцените статью