Արդյոք ուշադրություն դարձրել եք, որ ցերեկվա ժամերին 5 րոպեանոց քունը, թեկուզ նստած կամ կիսանստած վիճակում, ավելի շատ էներգիա է տալիս, քան գիշերվա 7-8 ժամ տեւողությամբ քունը. Պարզվում է, որ չի պետք չէ ինքներդ ձեզ զրկել այդ հաճույքից։
Եթե կա հնարավորություն, ցանկալի է քնել ցերեկը առնվազն կես ժամ։ Դա կտա էներգիա և ուժ, օրն աննկատ կանցնի, իսկ առօրյա գործերն այդքան հոգնեցնող չեն թվա։
Էլ ինչ դրական կողմեր ունի ցերեկային քունը ․
- օրգանիզմում արտադրվում է երջանկության հորմոնի մեծ քանակություն։ Քնած ժամանակ ակտիվորեն արտադրվում է սերոտոնին։ Այդ պատճառով էլ թեկուզ կարճ հանգստից հետո մեր տրամադրությունը լավանում է։
- լավանում է կենտրոնանալու ունակությունը։ Ցերեկվա ժամերին քունը, ինչպես պարզել են գիտնականները, հավասարազոր է 200 մգ կոֆեինի։ Դրա համար անհրաժեշտ է քնել ընդամենը 1 ժամ։
- մեծանում է ստեղծագործական պոտենցիալը։ Գիտնականները, փիլիսոփաները, նկարիչները հաճախ են քնում ցերեկվա ժամերին։ Ընդ որում, դա կարող է տեղի ունենալ աշխատանքային պրոցեսի ընթացքում։
- լավանում է հիշողությունը։ Օրինակ, եթե ոտանավորը չէիք կարողանում սովորել, կարճատև քնից հետո այն հեշտ կմտապահեք։
- 5 զգայարաններն ավելի սրացած են դառնում։ ՈՒտելիքն ավելի համեղ կթվա, երաժշտությունը ՝ հնչեղ, գույները ՝ վառ։
- նվազում է օրգանիզմում կորտիզոլի մակարդակը։ Այն ապաակտիվանում է քնած ժամանակ։ Դրա մեծ քանակությունը առաջացնում է դժգոհություն, անհիմն բարկություն։