«Ես միայն մի մայր ունեմ, մնացածը կսպասի» 20 տարեկան տղան թողել է ուսումը՝ հիվանդ մորը խնամելու համար

Լյու Սինհունն ընդամենը 20 տարեկան է, սակայն նա բավականին լուրջ որոշում է կայացրել։ Նրա մայրը բուժվում է քաղցկեղից, և սիրող որդին թողել է ուսումը, որ խնամի հիվանդ մորը։

Դեռ 1 տարի առաջ նրանց լյանքը լիովին այլ էր։ Երիտասարդը նոր էր ընդունվել համալսարան, սակայն շուտով իմացավ, որ մոր վիճակը վատացել է, և նա համարեց, որ ուսումն այքնան էլ կարևոր չէ․ «Ես միայն մի մայր ունեմ»։

Կնոջ օրգանիզմում քաղցկեղը մեծ արագությամբ տարածվեց հատկապես անցյալ տարվա կեսին։ Լյուն վստահ է, որ կկարողանա շարունակել ուսումը ցանկացած պահի։ Իսկ ահա իր մայրը շատ քիչ ժամանակ ունի․․․

Հիմա մայրս խնամքի կարիք ունի։ Եվ ինձ վրա, որպես իր որդու, մեծ պատասխանատվություն կա։ Յուրաքանչյուրս մի օր հանդիպելու ենք մшհին։ Դա անխուսափելի է։ 

Լյուն համարում է, որ շփումը շատ կարևոր է կյանքի վերջին օրերին։ Նա ուզում է, որ իր մայրը հրաժեշտ տա բոլորին, որ իր հոգում թախիծ և զղջանք չմնա։

Լյուի կրտսեր եղբայրն ու հայրը նույնպես կնոջ կողքին են։ Տղան գալիս է մոր մոտ դպրոցի դասերի ավարտից հետո, իսկ ամուսինը ստիպված է զբաղվել խանութի գործերով և չի կարողանում հաճախ լինել հիվանդանոցում։

Լյուն չի մոռանում աղոթել մոր համար։ Նա հույս ունի, որ Աստված կթեթևացնի նրա ցավերը։

Մայրիկ, շնորհակալ եմ, որ ինձ բերել ես այս աշխարհ, ինձ անսահման սեր ես տվել․․․

Իսկ ձեզ հուզե՞ց այս երիտասարդ, բայց անչափ բարի ու իմաստուն տղայի արարքը։

Оцените статью