
Ես 18 տարեկան էի, երբ իմացա որ հայրս ինձ հարազատ չէ․ Որոշեցի փնտրել հորս․ Կարճ ժամանակ անց․․․18 տարեկանում իմացա,
որ հայրս իրականում իմ հայրը չէ: Մորս հետ նա ծանոթացել էր, երբ ես 2 տարեկան էի: Իրական հայրս լքել էր նրան, երբ ես դեռ ծնված չէի:

Ծնողներս որոշեցին, որ ես արդեն մեծ եմ, և ճշմարտո ւթյունն իմանալու իրավո ւնք ունեմ: Եվ ավելի լավ է, որ դրա մասին իմանալ նրա նցից, այլ ոչ ուրիշ մարդկանցից: Ասացին, որ ինձ չեն մեղադրի, եթե ցանկանամ գտնել կենսաբանական հորս: Ես շոկի մեջ էի: Ամբողջ գիշեր մտորումների մեջ էի և չէի կարողանում քնել:
Գլխումս խառնթաշփոթ էր:Հարազատ հա՞յր…ինչպիսի՞նն է նա…իսկ գուցե զղջում է արածի համար, գուցե ուրախ լինի՝ տեսնելով ինձ, իսկ եթե ոչ…

Արտասվում էի և մտածում, թե ինչու ինձ հետ եղավ այս ամենը: Ամեն ինչ այնքան լավ էր…մի՞թե այս ամենը սուտ էր, մի՞թե մենք ընտա նիք չենք…Իսկ հետո ես սկսեցի մտածել իմ իսկա կան հոր մասին: Ես հիշեցի, թե նա ինչպես էր ինձ հետ մինչև գիշերվա 1-2-ը դասեր անում, ինչպես էր ինձ դպրոց ուղեկցում, ինչպես էր այգիներ և սրճարաններ տանում:
Հիշեցի, ինչպես էին նրա ընկերոջ ավտոտնակում գործ անում, իսկ ես՝ 6 տարե կան աղջնակս, կանգնած էի այնտեղ, և հանկարծ իմ
կողմ թռավ մի կտոր տաքացած երկաթ, իսկ հայրս…բռնեց այն բաց ձեռքով: Մինչև հիմա նրա ձեռքին մնացել է սարսափելի այրվածքի սպին:

Հիշեցի, թե ինչպես հայրս, ով ամբողջ կյանքում բացի ձվածեղից ոչինչ չէր պատրաստել, սովորեց թխել իմ սիրելի տորթը, որը դժվար
էր գտնել խանութներում:Առավոտյան եկա խոհանոց, երբ հայրս սուրճ էր խմում, նորից տեսա ձեռքի սպին, գրկեցի նրան և ասացի,
որ ես ուրիշ հայրիկ չունեմ և չեմ էլ ուզում ունենալ:
Այդ լուրն ինձ համար անհետևանք չմնաց. դրա շնորհիվ ես հասկացա, թե որքան շատ եմ սիրում ծնողներիս,և որքան շատ են նրանք
սիրում ինձ:







