Գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ երաժշտությունը կարող է օգտակար լինել սրտամկանի համար։ Ավելին՝ Psychology of Sport and Exercise պարբերականում հրապարակված հետազոտությունը փաստում է, որ երաժշտությունը կարող է շեղել մարդու ուշադրությունը ֆիզիկական վարժություններով պայմանավորված ցավից։ Սա է պատճառը, որ երաժշտության ներքո մարզվելը կարող է շատ ավելի արդյունավետ ու տևական լինել։
Ըստ բժիշկ Դևիդ Ալտերի՝ գոյություն ունի տարածված կարծիք, որ երաժշտությունը շատ օգտակար է, սակայն գիտնականները դեռ պետք է ապացուցեին դա։ Այնուամենայնիվ վերջերս անցկացված հետազոտությունները հաստատել են այդ տեսակետը։
Բացի այդ, երաժշտությունն օգնում է նաև մեղմել ցավի նոպաները սրտամկանի ինֆարկտից հետո։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սրտամկանի ինֆարկտից հետո յոթ տարի շարունակ օրական կես ժամ երաժշտություն լսելն օգնում է նվազեցնել կրծքավանդակի ցավի նոպաներն ու անհանգստությունը, ինչպես նաև նվազեցնում է մահացության մակարդակը, որը շատ ավելի բարձր էր երաժշտական թերապիա չստացած մարդկանց շրջանում։