Երանի, որ երազ տեսած չլինեի… Մարինա Գրեգը կանխազգացել էր Արմինե Ճաղարյանի ողբերգական մահը (լուսանկար, տեսանյութ

Starnewsն արդեն տեղեկացրել է, որ երեկ՝ մայիսի 9-ին, ողբերգական պայմաններում մահացել է հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը:

Ոչ մի ներարկում և դեղահաբ: Հոդերը կվերականգնվեն 3 օրվա ընթացքում
Ցավը հոդերում անցնում է 4 օրում: Արդյունքը գերազանց
Նույնիսկ մաշված հոդերը վերականգնելու համար վերցրեք սա: Ինքս եմ փորձել
Այս միջոցից հետո դուք երբեք նորից հոդացավ և ոսկորների ցավ չեք զգա

Հաղորդավարուհի Մարինա Գրեգը մտերիմ էր Արմինեի հետ:

Նա ինստագրամյան իր էջում սթորի է հրապարակել՝ նշելով, որ նախքան Արմինեի մահը երազ էր տեսել՝ կանխազգալով ողբերգությունը:

Մարինան նաեւ հուզիչ գրառում է արել.

«Ես դեռ միամտաբար սպասում եմ, որ բոլորը հերթով կհերքեն, կասեն՝ թյուրիմացություն է եղել… Քեզ հետ չէր կարող սենց բան լինել, չէր կարող էս վերջ լինել…

Էջս դարձել է հրաժեշտի օրագիր. հերթով ամենավառ թերթերը պոկվում են…
Իմ լավ ու վատ օրերի ընկեր, ախր էնքա՜ն էիր սիրում կյանքը, էնքա՜ն էր կյանքը քեզ սիրում… ի՞նչը շատ համարեցին:

Խնդրում եմ ինձ մի հարցրեք՝ ճի՞շտ է պատահածը: Չէ, ճիշտ չի, սա չի կարող ճիշտ լինել:

Ճաղարյան ջա՜ն, իմ ճանաչած ամենախաղաղ ու լուսավոր մարդ, իմ ճամփորդությունների խելառ ընկեր, ես չեմ կարող հրաժեշտի խոսքեր ասել, ես չեմ կարող քո մասին անցյալով խոսել…

Ես քեզ շատ եմ սիրում: Վառ փայլիր, լուսավոր ջան»:

Հավելենք, որ երեկ Արտակարգ իրավիճակների նախարարությունից նոր մանրամասներ են հայտնել հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի մահվան վերաբերյալ։

Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ Արմինեն Դեբեդ գետում ռետինե նավով նավարկելիս է եղել, երբ ընկել է գետը։ Հաղորդավարուհին անգիտակից է եղել, երբ վերջինիս դուրս են բերել գետից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմինե Ճաղարյանի դին փրկարարները դուրս են բերել Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի մոտակայքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Ալավերդու ԲԿ-ում արձանագրվել է վերջինիս մահը։

Մահացածը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարողն էր։

Понравилась статья? Поделиться с друзьями: