«Երբեք չեմ դիմել որևէ պլաստիկ միջամտության ու չեմ էլ դիմի, հաճախ ասում են՝ երբեք չվիրահատված դերասանուհին». Անահիտ Կիրակոսյան

«Երբեք չեմ դիմել որևէ պլաստիկ միջամտության ու չեմ էլ դիմի: 17 տարեկանից ասպարեզում եմ և ինձ ճանաչում են նաև այդպես՝ երբեք չվիրահատված դերասանուհին», զրույցում ասաց դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ու ևս 1 գաղտնիք բացեց.

 

Անահիտ Կիրակոսյան-Որդուս/Anahit Kirakosyan-Vordus - YouTube

 

«Անգամ վարսերս չեմ ներկել, իմ բնական գույնն է: Ու, շատ հաճախ հետևորդներս, երբ հարցնում են՝ ինչպես եք այս գույնը ստացել, ասում եմ՝ ծնողներիս մեծ սիրո օգնությամբ»:

Անահիտը նշեց, որ ինքը որևէ մեկին չի մեղադրում պլաստիկ միջամտության դիմելու համար, որովհետև դա համարում է շատ անձնական հարց:

 

 

«Եթե դա հոգեվիճակի խնդիր է, մարդ կա, իսկապես իր ներքին հոգեվիճակի վրա ազդում է, և փոխելով իրեն լավ է զգում, այդ պարագայում լրիվ ընդունելի է: Այսինքն մարդիկ ազատ են իրենց որոշումներում:

Անձամբ ես կդիմեի, եթե զգայի, որ դա ազդում է իմ ներքին աշխարհի վրա, ու այդ փոփոխությունից ինձ համար ինչ-որ բան կփոխվեր: Ոչ թե դիմացինի, այլ՝ ինքս ինձ համար: Բայց, քանի որ ինքս ինձ հետ այս հարցով ներդաշնակ եմ, որևէ փոփոխության չեմ դիմել»,- անկեղծացավ դերասանուհին:

Karapetyans’ Blog - Episode 1

«Այն, ինչ հիմա համատարած կատարվում է, դեմ եմ այն իմաստով, որ չափից դուրս է: Եթե ամեն ինչի մեջ այս կյանքում չափի զգացողությունը պահպանենք, նորմալ է: Եթե փոքրիկ շտկում է, որը կօգնի մեզ ավելի լավ զգալու, կողմ եմ, բայց, երբ մեկս մյուսին նմանվում ենք, դա արդեն աննորմալ է

Оцените статью