Երբ իմացա այս մասին, դադարեցի գարնանը ծլած սխտորը աղբը գցել

Սխտորը, ինչպես և սոխը, գարնանը սկսում է ծլել և կանաչ ծիլեր բաց թողել։ Շատերը աղբն են գցում ծլած բանջարեղենը՝ համարելով, որ այն կորցրել է իր օգտակարությունը և համային հատկությունները։ Իրականում, նման կերպ վարվելով՝ աններելի սխալ եք թույլ տալիս։

Ինչի համար ուտել ծլած սխտոր

  1. ծլելու ընթացքում սխտորի մեջ ի հայտ են գալիս նոր ֆերմենտներ՝ բազմաթիվ հիվանդությունների դեմ հզոր ազդեցությամբ։ Ավելին, կանաչ ծիլերի համն ավելի սուր է և արտահայտված։
  2. Օգտակար է օրական 1 պճեղ սխտոր ուտելը, եթե իմունիտետը թույլ է, դիմացկուն չեք մրսածության և վիրուսային հիվանդությունների հանդեպ։
  3. Սխտորից պատրաստում են բազմաթիվ թուրմեր՝ անոթները մաքրելու և սրտի աշխատանքը կարգավորելու համար։ Իսկ ահա ծլած սխտորը նման դեպքերում պետք չէ թրջել, թրմել, պարզապես վերցրեք և կերեք։
  4. Նման սխտորը ժոողվրդական բժշկությունը խորհուրդ է տալիս ընդունել որպես պրոֆիլակտիկ միջոց՝ ինսուլտի և թրոմբների առաջացումը կանխարգելելու համար։
  5. Ծլած սխտորը կօգնի թունավորման ժամանակ, կդադարեցնի փորլուծությունը։
  6. Կանխարգելում է չարորակ ուռուցքների զարգացումը, մաքրում է օրգանիզմը կանցերոգեններից։
  7. Ծլած սխտորի հակաօքսիդանտները կարող են կանխարգելել  բջիջների վաղաժամ ծերացումը և կնճիռների առաջացումը։

Ինչպես օգտագործել ծլած սխտորը

  • տնական սխտորն ավելի օգտակար է, քան խանութից գնածը; զգույշ եղեք, սուպերմարկետներում հաճախ են վաճառում կասկածելի որակի չինական արտադրության բանջարեղեն;
  • օգտագործելուց առաջ մեջտեղից կտրեք սխտորի պճեղը և համոզվեք, որ այն ունի հագեցած գույն, չի սևացել և չի սկսել փչանալ;
  • ավելացրեք սխտորը սիրելի ուտեստներին՝ առանց ջերմային մշակման ենթարկելու։ Հաշվի առեք, որ ծլած սխտորի համն ավելի սուր է, չչարաշահեք դրա քանակը։
Оцените статью