Երեկոյան կարճ զբոսանքը կարող է մեծ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա․ Առաջին հերթին․․․Դարեր շարունակ Միջերկրածո-
վի բնակիչները երկար, դանդաղ ուտելուց հետո գնացել են զբոսնելու։ Քայլքը նրանց առողջ կենսակերպի անբաժանելի մասն է եւ
մտնում է գերառողջ միջերկրածովյան սննդակարգի ցուցակի մեջ։
Նոր հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ միջերկրածովյան սննդակարգը կարող է նվազեցնել դիաբետի, խոլեստե-
րինի բարձր մակարդակի, սրտի հիվանդությունների, կաթվածի եւ քաղցկեղի որոշ տեսակների առաջացման հավանականությունը
ամրացնելով ոսկրերը, բարելավելով ուղեղի առողջությունը, կանխելով թուլամտությունն ու դեպրեսիան, ինչպես նաեւ օգնելով քաշի
առողջ նվազմանը։
Այժմ կարելի է ավելացնել ուտելուց հետո զբոսնելու եւս մեկ պատճառ. այդ դեպքում կարող է իջնել արյան մեջ շաքարի մակարդակը։
2022թ. հետազոտության արդյունքներով, որը հրապարակվել է Sports Medicine ամսագրում, զբոսանքն ուտելուց հետո կարող է զբա-
ղեցնել ընդամենը երկուսից հինգ րոպե։Գիտնականներն ուսումնասիրել են յոթ հետազոտությունների արդյունքները, որոնցում հա-
մեմատվել է նստելու, կանգնելու եւ քայլելու ազդեցությունը ինսուլինի եւ արյան մեջ շաքարի մակարդակի վրա։
Հետազոտությունների մասնակիցներին խնդրել են կամ կանգնել, կամ քայլել երկուսից հինգ րոպե յուրաքանչյուր 30 րոպեն մեկ, ամ-
բողջ օրվա ընթացքում։Յոթ հետազոտություններում ակտիվության ընդհանուր ժամանակը դիտարկումների ամբողջ ընթացքում
կազմել է մոտ 28 րոպե, ընդ որում՝ կանգնելու եւ թեթեւ քայլքի ընդմիջումները տեւել են 2-ից 5 րոպե։
Կանգնելն ավելի օգտակար է եղել, քան բազմոցին նստելը, երբ խոսքը վերաբերել է արյ ան մեջ շաքարի մակարդակին, բայց դա չի
օգնել իջեցնել ինսուլինի մակարդակն արյան մեջ, վկայել է ուսումնասիրությունը։Բայց եթե մարդիկ ուտելուց հետո ոչ մեծ զբոսանք
են կատարել, արյան մեջ շաքարի մակարդակը բարձրացել եւ իջել է ավելի սահուն, իսկ ինսուլինի մակարդակն ավելի կայուն է եղել,
քան կանգնած կամ նստած վիճակում, նշվել է հետազոտությունում։
Փորձագետների խոսքով՝ արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումը զսպելն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այդ
մակարդակի ավելանալն ու արագ իջնելը կարող են բարձրացնել դիաբետի եւ սրտային հիվանդությունների առաջացման ռիսկը։
Հետազոտությունները ցույց են տվել, որ արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է ուտելուց հետո 60-90 րոպեի ընթացքում,
ուստի ավելի լավ է սկսել շարժվել ուտելուց անմիջապես հետո։