
Երեկ մի սարսափելի տեսարանի ականատես եղա․․․Կանգառում մոտ 7 տարեկան մի աղջիկ կանգնած լալիս էր, իսկ կողքի կանգնած մեծահասակները կարծես չէին էլ նկատում նրան

Աղջնակին հանգս տացնելն այնքան էլ բարդ չէր. ես ուղղակի հարց րեցի, թե ինչ է եղել: Աղջիկը շունչ քաշեց և ասաց, որ կորել է, սխալ տրանսպորտ է նստել: Պարզվում է, այլ թաղամաս է հասել:Ես բնականաբար հարցրեցի, թե իրեն ուր է պետք գնալ: Խնդրե-ցի նաև ծնողների հեռախոսահամարը, բայց երեխան չգիտեր:
Աղջկա նկարագրելուց հասկացա, թե որտեղ է ինքն ապրում: Բռնեցի ձեռքից, անցկացրեցի ճանապարհը, սպասեցինք երթուղա-յինին, նստեցրեցի երեխային, վճարեցի գումարը և խնդրեցի վարորդին՝ աղջկան իջեցնել ճիշտ կանգառում:Աղջնակն ինձ շնոր-հակալություն հայտնեց և ուրախ բարձրացավ և նստեց:

Իսկ իմ գլխում միայն 2 հարց կար: Ինչպե՞ս են ծնողները նման փոքր երեխային միայնակ թողնում, խեղճը ոչ ավել գումար ուներ, ոչ հեռախոս: Իսկ երկրորդն էլ, ինչը նույնպես սարսափելի է, ինչպե՞ս էին կանգառում կանգնած մարդիկ այդքան անտարբեր մը-նում, մի՞թե նրանց չէին հուզել փոքր երեխայի արցունքները…
Բոլորը զարմանում են, երբ երեխա է կորում, բայց հաճախ դա լինում է մարդկանց անտարբերության և անուշադրության պատ-ճառով:







