Երիտասարդ տղան քայլում էր այգիով, երբ տեսավ բարձր ձայնով արտասվող մի տատիկի: Հարցնում է.
–Ի՞նչ է եղել, տատիկ ջան, ինչու՞ եք արտասվում: Ինչ-որ դժբախտությու՞ն է եղել:
-Ես ունեմ 23 տարեկան ամուսին: Մենք միասին շատ երջանիկ ենք: Նա ինձ համար ամեն առավոտ իմ սիրած նրբաբլիթներն է պատրաստում, թարմ միրգ է գնում և սուրճ եփում, նախաճաշը բերում է սենյակ, որ անկողնուս մեջ ուտեմ:
-Դե, դա հիանալի է, իսկ ինչու՞ եք լաց լինում:
Տատիկը՝ խորը շունչ քաշելով, շարունակում է.
–Ճաշին նա ինձ համար հավով ապուր է պատրաստում և թարմ բանջարեղենից աղցան, թխում է իմ սիրած շոկոլադե կեքսերը:
-Դա շատ լավ է, բայց ինչի՞ համար եք արտասվում:
Շարունակելով լացել՝ տատիկը պատմում է.
-Ընթրիքին նա ինձ համար պատրաստում է ձուկ և աղանդեր, հետո ինձ կինո կամ սրճարան է տանում, իսկ երեկոյան էլ մերսում ոտքերս:
-Ես իսկապես չեմ հասկանում ձեր լացի պատճառը:
Տատիկը սկսում է ողբալ.
-Ես մո-ռա-ցել եմ իմ տան տեղը…