Սուրճին մի քիչ հիլ ավելացնելու դեպքում կարելի է բուժել երիկամները և ազատվել մարսողական խնդիրներից: Բույրն էլ հրաշալի է… Հիլի բուժիչ հատկությունները վաղուց հայտնի են Չինաստանում և Հնդկաստանում: Այն ժամանակ համարվել է, որ այդ համեմունքի շնորհիվ կարելի է բուժել գործնականում բոլոր հիվանդությունները:
Հիլի հատկությունները Մաքրում է օրգանիզմը Հիլը հայտնի է իր օգտակար հատկություններով երիկամների և միզապարկի հետ կապված հիվանդությունների բուժման և կանխարգելման համար: Դրա պարբերական օգտագործումը իջեցնում է արյան ճնշումը և հանում է կալցիումը երիկամներից: Լավացնում է մարսողությունը
Հիլով սուրճը կօգնի լավացնել մարսողությունը: Հիլն ուժեղացնում է լեղու հոսքը, ինչն օգնում է մարսողության գործում, նաև վերացնում է սպազմները և ջղաձգությունները: Այն նաև վերացնում է որովայնի փքվածությունը և փորափքանքը: Պայքարում է անեմիայի դեմ Երկաթը, մանգանը, պղինձը և այլ օգտակար վիտամինները հիլին օգնում են բուժել հյուծումը: Իսկ այս համեմունքի սննդարար նյութերը մեծացնում են արյան կարմիր բջիջների մակարդակը, նաև բջջային նյութափոխանակությունը: Օգտագործվում է որպես հականեխիչ Երկար տարիներ հիլը Հնդկաստանում օգտագործվել է բերանի բորբոքային գործընթացների բուժման համար: Իսկ այդ համեմունքի ընդամենը մի քանի հատիկը կօգնի պահպանել շնչառության թարմությունը: Բարձրացնում է իմունիտետը Հիլի օգտակար հատկությունները լավ են ազդում իմունիտետի վրա, ազատում են անքնությունից և ընկճախտից՝ բարձրացնելով օրգանիզմի ընդհանուր տոնուսը: Պաշտպանում է մաշկը Հիլը սուրճի, թեյի կամ տաք ջրի մեջ ավելացնելով՝ կպահպանես
մաշկիդ տոնուսը և կպաշտպանես վաղաժամ ծերացումից: Ամենը՝ այս համեմունքի հակաօքսիդանտ հատկությունների շնորհիվ: Վերականգնում է մազերը Հիլն օգտագործում են նաև մազերի բուժման և վերականգնման համար: Հիլով մազերը պարբերաբար ողողելը կապահովի մազերի առողջությունը, մետաքսանման վիճակը և փայլը: Հիլը պարբերաբար թեյին կամ սուրճին ավելացնելով՝ օրգանիզմը տոնուսի մեջ կպահեք: Բացի դրանից՝ այդպիսի ըմպելիքի մեկ բաժակն առավոտից կառույգացնի և էներգիա կտա ողջ օրվա համար: Նաև հիլով թեյ կարելի է խմել: