Հնարավոր չէ նկարագրել, թե որքան համեղ է ստացվում այս եղանակով պատրաստված կարտոֆիլը։ Ընդամենը 300գ աղացած միս, և ընթրիքը պատրաստ է։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- կարտոֆիլ՝ 1կգ
- աղացած միս՝ 300գ
- սոխ՝ 2 հատ
- գազար՝ 100գ
- տոմատի մածուկ՝ 1ճ․գ․
- սխտոր
- ձեթ
Պատրաստման եղանակ․
Դանակ և թեյի գդալ օգտագործելով՝ հանել կարտոֆիլի միջուկը։
Բարակ շերտով կտրել կարտոֆիլի ներքևի հատվածը, որպիսի դրանք կաթսայի մեջ շուռ չգան։
Միսը խառնել կտրատած սոխի և սխտորի հետ, համեմել աղով, պղպեղով։
Միջուկը լցնել կարտոֆիլի մեջ։ Միմյանց մոտ դնելով՝ դասավորել կաթսայի մեջ։
Ջուր լցնել այնքան, որ ծածկվի կարտոֆիլի կեսը։ Կիսաեփ անել։
Առանձին տապակել ձեթի մեջ մանրացրած սոխը, գազարը, վերջում էլ ավելացնել տոմատի մածուկը, համեմել աղով և մի քիչ էլ ջուր ավելացնել։ Լցնել կիսաեփ կարտոֆիլի վրա և եփել փակ կափարիչի տակ։
Զարդարել մանրացրած կանաչիով և մատուցել։
Բարի ախորժակ։