Ընտրեք ձեր ձեռքի ափին ամենահամապատասխան ձևն ու կարդացեք՝ ինչի մասին է վկայում դա:
1. Քառակուսի ափ, կարճ մատներ: Եթե ձեռքի ափը հենց այսպիսին է, ձեզ բնորոշ են հետևյալ հատկություները.
ռեալիզմ և կոնսերվատիզմ
կազմակերպվածություն և նախաձեռնողականություն
սեր վերահսկողության և կարգապահության հանդեպ:
2. Քառակուսի ափ, երկար մատներ: Ձեզ բնորոշ են հետևյալ առանձնահատկությունները.
խելացիություն, ռացիոնալիզմ
զգացմունքայնություն
բաց եք փոփոխությունների և նոր գաղափարների համար:
3. Երկար ափ, կարճ մատներ: Եթե ձեր ձեռքի ափն այսպիսի կառուցվածք ունի, ձեզ բնորոշ են հետևյալ առանձնահատկությունները.
ակտիվ, լի էներգիայով
հետաքրքրասեր, բաց նոր բաների համար
սիրում եք ուշադրություն և ճանաչում:
4.Երկար ափ, երկար մատներ: Այս մարդկանց բնորոշ են հետևյալ առանձնահատկությունները.
զգայուն
հակված ազդեցության և տրամադրության անկումների
սթրեսային իրավիճակներում և ճնշման ներքո աշխատելու անկարողություն: