Խեցգետին․
Խեցգետինը զբաղեցնում է առաջատար դիրքը լավագույն տնային տնտեսուհիների ցանկում: Նա կանացիության, խնամքի և պատասխանատվության մարմնացում է: Հաճելի է լինել նման տիկնոջ ամուսինը: Նրանք հիանալի կանայք են և օրինակելի տնային տնտեսուհիներ: Խեցգետնի համար ընտանիքը կյանքի իմաստն է: Եթե Դուք կատարյալ ուղեկից եք փնտրում, ամուսնացեք Խեցգետնի հետ: Նա միշտ կջերմացնի, կհանգստացնի և, իհարկե, համեղ ուտելիք կպատրաստի: Խեցգետինը ոչ միայն լավ կին է, այլև հիանալի մայր: Նրա երեխաներն իրենց դաստիարակության և կոկիկության համար օրինակ են ծառայում ուրիշներին:
Այծեղջյուր․
Ո՞վ կմտածեր, բայց միշտ զբաղված Այծեղջյուրները հիանալի տնային տնտեսուհիներ են: Նրանց մաքրությունը պարզապես կատարյալ է, իսկ ուտեստներն անկրկնելի են: Այծեղջյուրների մասին ասում են. «Նա տանտիրուհի է խոհանոցում, տիրուհի է անկողնում և հիանալի ղեկավար` աշխատանքում»: Նման աղջկան ընտրելով որպես կին, կարող եք զղջալ միայն մեկ բանի համար, որ ավելի վաղ չեք հանդիպել նրան:
Առյուծ․
Նրանց պատրաստած սնունդը կախվածություն է առաջացնում և գործում է որպես կախարդական ուտեստ: Լսե՞լ եք «Ես ինձ զգում եմ ինչպես տանը» արտահայտությունը: Սա միանշանակ Առյուծների մասին է, նրանք պարուրելու են ոչ միայն իրենց ընտանիքին, այլև բոլոր հյուրերին: Բայց, քչերին է տրված վայելել այս ամբողջ շքեղությունը, քանի որ Առյուծուհին հազվադեպ է թույլ տալիս մարդկանց մոտ լինել իրեն: Հրավիրում է միայն նրանց, ում դիմաց իմաստ ունի սեղան դնել:
Կույս․
Մաքրությունն ու կարգուկանոնը Կույսի կարգախոսն է: Նրա տանը ամեն ինչ հստակորեն դրված է դարակների վրա, և, Աստված մի արասցե, ինչ -որ մեկը անտեսի մաքրության կանոնները, դա լավ չի լինի: Լավ տնային տնտեսուհի լինելը նրա արյան մեջ է, եթե անգամ գիշերվա 2 -ին նա հատակին նկատի փոշի, նա չի սպասի մինչև առավոտ, այլ անմիջապես կմաքրի: Կույսը մոլագար տանտիրուհի է: Եվ նաև, նրա համար մաքրումը դեպրեսիայից դուրս գալու միջոց է: Դատելով նրանից, թե որքան հաճախ է առաջանում անկումային տրամադրություն, Կույսը պատուհանը կամ սպասքը փայլեցնելիս կարող է պատահաբար «փոս բացել»: