Թե Զանգեզուրի միջանցք են ունենալու. Է լավ, մենք էլ ուրեմն Նախիջևանի միջանցք ենք ունենալու. Նիկոլ Փաշինյան

ԺԱՄԱՆՑ

«Մենք պետ է գնանք կոմունիկացիանների բացման: Այսօր բոլորն ուզում են վախեցնել, թե ո՞նց կլինի, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով ճանապարհ ունենա դեպի Նախիջևան»,- այս մասին Վայոց ձորի Զառիթափ համայնքի բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ միջանցի տրամաբանությունը շատ է շահարկվում՝ Ադրբեջանն անընդհատ հայրարարում է «Զանգեզուրի միջանցք, Զանգեզուրի միջանցք», մենք հարց ենք տալիս՝ համատեղ ստորագրված փաստաթղթի մեջ ո՛չ Սյունիք, ո՛չ Մեղրի, ո՛չ Զանգեզուր, ո՛չ էլ միջանց արտահայտությունը չկա:

Նրանք շարունակաբար հայտարարում են, թե Զանգեզուրի միջանցք են ունենալու: Է լավ, հայտարարում են՝ հայտարարում են, մենք էլ ուրեմն Նախիջևանի միջանց ենք ունենալու, մենք էլ ուրեմն հյուսիս-ադրբեջանական միջանցք ենք ունենալու»,- ասաց վարչապետը:

(Visited 13 times, 13 visits today)
Оцените статью