Թշնամին մեծ թվով զորք ու զինտեխնիկա է կուտակում Սեւ լճի մոտ․ Հրապարակ

ԺԱՄԱՆՑ

Հրապարակ թերթը գրում է, որ երեկ հինգ ժամ տևած բանակցություններից հետո ավարտվել է հայ-ադրբեջանական-ռուսական հանդիպումը, որի ժամանակ քննարկվում էր Իշխանասարի ուղղությամբ ադրբեջանական ուժերի ներխուժման հարցը: Բանակցությունները երկար են տևել, շատ բարդ են ընթացել, մեզ հասած տեղեկություններով, այն ավարտվել է հետևյալ եզրահանգմամբ՝ վաղը ադրբեջանական զինուժը Իշխանասարի հատվածում հետ է քաշվում, ստեղծվում է միջպետական միջկառավարական հանձնաժողով սահմանազատման աշխատանքների հետ կապված: Բայց, ըստ որոշ տեղեկությունների, ադրբեջանական կողմը պայման է դրել, որ Գորիսի հատվածում հայկական զինուժը հետ քաշվի և ինչ-որ տարածք զիջի:

Թերթը գրում է, որ «թշնամին, որը 2 օր առաջ ներխուժել է ՀՀ տարածք, ավելի քան մարտական է տրամադրված, տեղեկացանք, որ Սեւ լճի հատվածում շուրջ 50 զինտեխնիկա են կենտրոնացրել՝ լճի ողջ երկայնքով, եւ մեծ թվով զորք կուտակել։ Սյունիքում արդեն կամավորական ջոկատներ են կազմվում»։

facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
sharethis sharing button
Оцените статью