Թուրքիայում հայերին շատ լավ են վերաբերվում, անգամ թուրք ոստիկանները չեն կանգնացնում իմ հայկական պետհամարանիշներով ավտոմեքենան

Թուրքիայում բնակվող դերասանուհի Մարիամ Մելիքյանը չափազանց ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա հաճախ է հարցուպատասխանի ձևաչափով շփվում իր հետևորդների հետ, ովքեր տարբեր հարցեր են հնչեցնում`ուղղված դերասանուհու անձնականի, ամուսնու և Թուրքիա տեղափոխվելու հետ:

Lurer.com | Մարիամ Մելիքյանը նշել է, թե քանի երեխա է ցանկանում ունենալ

Այս անգամ դերասանուհին ևս փորձել է շփվել իր հետևորդների հետ։

Նրան հարց են ուղղել`արդյո՞ք իրեն լավ են վերաբերվում Թուրքիայում, ինչին ի պատասխան դերասանուհին նշել է, որ Թուրքիայում հայերին շատ լավ են վերաբերվում, անգամ թուրք ոստիկանները չեն կանգնացնում իր`հայկական պետհամարանիշներով ավտոմեքենան:

Նշենք, որ ամիսներ առաջ Մարիամը Հայաստանում էր: Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման ժամանակ նա անկեղծացել  էր` նշելով, որ դաժան ժամանակահատված է եղել իր կյանքում 2020 թվականի սեպտեմբեր ամսին, երբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով պատերազմ էր:

Նա նշել էր, որ ինքն ակտիվ էր իր միկրոբլոգում,սակայն Հայասգանի կողմից ավելի շատ մեղադրանքներ էր հնչում, քան Թուրքիայի:

Նա խոստովանել է, որ սպառնալիքներ  են եղել իր հասցեին.

«Թուրքերը գրում էին, որ դժվար չէ իմանալ իմ տեղը, սակայն ես չէի վախենում»:

Оцените статью