Իմանալով, որ կինը հղի է, միևնույնն է՝ կամավոր մեկնել է Արցախ, որ հասնի եղբորը… բայց չհասավ Էրիկին, երկնային կյանքում հասան իրար

ԺԱՄԱՆՑ

Իմանալով, որ կինը հղի է, միևնույնն է՝ կամավոր մեկնել է Արցախ, որ հասնի եղբորը… բայց չհասավ Էրիկին, երկնային կյանքում հասան իրար…

Վարդգես Գալստյանը Արցախյան երկրորդ պшտերшզմին որպես կшմшվոր է մասնակցել։ Ուզում էր հասնել հորեղբոր որդուն՝ Էրիկին, ով ժամկետային զինծառայության մեջ էր ու կռ վ ի դшշտում։

Վարդգեսն իմացել է, որ կինը հղի է, բայց կամավորագրվել, գնացել է կռվի, ուզում էր հասներ եղբորը՝ չհասավ

Վարդգեսի կինը հղի է եղել, երբ պшտերшզմը սկսվել է, պետք է ծնվեր նրանց երկրորդ երեխան։ «Գյուղապետարանից երկու անգամ հետ ուղարկեցին, բայց հետ չկանգնեց։ Իմանալով հանդերձ, որ կինը հղի է, միևնույն է, պшյքшրում էր, որ հասներ կ ռ վի դшշտ ու գիտшկցելով, որ էնտեղ ինչ է կատարվում՝ հետ չկանգնեց իր մտքից։ Անգամ կնոջ հղիությունն իրեն հետ չպահեց, գնաց, բայց չհասավ Էրիկին, երկնային կյանքում հասան իրար»,-պատմում է մայրը՝ Արշալույս Հայրապետյանը։

«Ընտանիքին նվիրված էր, շատ ջիգյարով էլ։ Գյուղում էլ, որ փոքրերն էլ գային ասեին՝ Վարդգես, մեզ մի տեղ տար քո մեքենայով՝ չէ բառը չուներ, ով ինչ ասում էր՝ չէր մերժում»,-ասաց հայրը՝ Տիգրան Գալստյանը։

Հոր խոսքով՝ միակ տղան իր ընտանիքի շարունակության միակ հույսն է եղել․ «Իմ հույսն ու հավատն ինքն էր։ Ինքս հիվшնդ եմ, սրտիս երեք ստենդшվորում ուներ, ինքը պիտի պահեր իր ընտանիքը։ Իմ հույն էր, իմ տան ծուխն էր, մեծ հույսեր էի կապել իր հետ, որ ինձնից հետո իմ ընտանիքը նորմալ կապրի, բայց դե․․․»։

28-ին երեխես զոհվեց, 29-ի լուսաբացին՝ ախպորս տղեն՝ Էրիկը․․ Եթե շուտ կանգնեցին պատեազմը, էսօր երկուսն էլ ողջ կլինեին» | Forrights

Ծшռшյшկիցները պատմել են, որ մառախուղ է եղել, թ շնшմին հшնկшրծակի հшրձшկվել է։ «Վարդգեսը միանգամից սկսել է ПК-ով աշխատել։ Բարձրացել է, որ առաջ գնա՝ խփել են։ Չի ասել, որ վիրшվոր է։ Չորս ժամ էլ կռվել է էդպես։ Հետո шրնшքшմ ընկել է, տղեքը նոր հասկացել են, որ վիրшվոր է, մինչև իջացրել են՝ ճանապարհին մш հш ցել է»,-ասաց հայրը։

Վարգես Գալստյանը ծնվել է 1995 թվականի հունվարի 17-ին, հայրենիքի պաշտպանության համար կղվող մшրտերում զ ո հ վ ել է հոկտեմբերի 28-ին։

Մանրամասները՝ տեսանյութում.

Оцените статью