Ինձ հետ կապվել է զ п հվшծ զինծառայողի հայրը․․․գիշերը՝ ժամը 23։30-ին, Հոկտեմբերյանի մոստի տակ պայմանավորվել են հոր հետ․ Հասմիկ Մարտիրոսյան

ԺԱՄԱՆՑ

«Հերքումը տեսնելուց հետո ինձ հետ կապվել է զ п հվшծ զինծառայողի հայրը». Հասմիկ Մարտիրոսյան

Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Մարտիրոսյանը, անդրադառնալով ՊԲ հերքմանը, գրել է. «Պաշտպանության բանակը հերքել է իմ հրապարակումը և հայտարարել, թե իբր իմ գրածն իրականության հետ աղերս չունի:

Հերքումը տեսնելուց հետո ինձ հետ կապվել է զ п հվшծ զինծшռայող Ռոբերտ Կարապետյանի հայրը՝ Անդրանիկ Կարապետյանը, որը նաև զարմուհուս ամուսինն է։

Անդրանիկը խնդրեց իր խոսքերն առանց փոփոխության հրապարակել, ուստի գրում եմ․ «Մարտի 6-ին գիշերը՝ ժամը 23։30-ին, Հոկտեմբերյանի մոստի տակ պայմանավորվել են իմ հետ։ Եկել է մի հատ անծանոթ մարդ։ Ասել ա, որ իրանց սպшներից ա, վկայական ենք պահանջել, վկայական ցույց չի տվել, որ ես համոզվեմ՝ սպա ա եղել, թե չէ: Տուն գալու առաջարկ չի եղել։ Տարել եմ գ երեզմանոց ու ասել եմ՝ դու սպա չես ու ինչ, որ բերել ես թող երեխու գերեզմшնոցում, գնա»։

Դուք ասում եք, որ սպա է եղել: Ծնողը, ում փոխանցվել ա մեդալ, ասում ա՝ փաստաթուղթ չի ունեցել ու չգիտի՝ ով ա իրեն փոխանցողը։

Կեսգիշերին մոտ ծնողի հետ կապվելը նույնպես պարգևների հանձնման արարողակարգի բաղադրի՞չ է:

Ապշեցուցիչ է ուղղակի, որ 44 օր մարդկանցից ճշմարտությունը թաքցրած գերատեսչությունը փորձում է զ пհվшծի ծնողներին ու հարազատների հայտարարությունները կասկածելի համարել։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին իրենց զորակցության ու աջակցության համար։ Նաև լրատվամիջոցներին, ովքեր անտարբեր չեղան ու տարածեցին տեղեկություն»:

 

Оцените статью