Ինչու եք միշտ հոգնածություն զգում․․․Ահա դրա գլխավոր պատճառները

Ինչու եք միշտ հոգնածություն զգում․․․Ահա դրա գլխավոր պատճառները։ Ահա գլխավոր գործոնները, որոնք նսպաստում են մարդ
կանց մոտ էներգիայի անկմանը։

1․ Սննդանյութերի զգալի պակաս

Ժամանակակից մարդկանց սննդակարգի կալորիաների 18 %-ը շաքարավազից են ստանում, ևս 18 %՝ սպիտակ ալյուրից։ Օգտագոր
ծվող սնունդի գրեթե կեսը զուրկ է վիտամիններից, հանքանյութերից և այլ սննդարար տարրերից։Ոչինչ, բացի կալորիաներից։ Հետև
աբար մարդիկ բարձր կալորիականությամբ սխալ սնունդ են օգտագործում, միևնույն ժամանակ ավելորդ քաշ են հավաքում։Սակայն
քանի որ սննդակարգում բացակայում են օգտակար տարրեր, որոնք պիտի վերածվեին էներգիայի, մարդն իրեն ուժասպառ է զգում։

2․ Քնի պակաս

130 տարի առաջ, երբ դեռ չէին արտադրել էլեկտրական լամպեր, մարդիկ քնում էին օրական առնվազն 9 ժամ, իսկ հիմա տվյալ մի-
ջին ցուցանիշը նվազել է մինչ 6 ժամ 45 րոպե։Այսինքն ժամանակակից մարդիկ շատ ավելի քիչ են քնում, ինչի հետևանքով էներգիա-
յի պակաս են զգում։

3․ Աղիների միկրոֆլորա

Սթրեսը, հակաբիոտիկները բացասաբար են ազդում մարդկանց աղիների միկրոֆլորայի վրա։ Պետք է նպաստել դրա վերականգմ
անը՝ պրեբիոտիկներ օգտագործելով։

4․ Հորմոնալ խախտում

Այս դեպքում կարևոր դեր ունեն նաև վահանաձև գեղձն ու մակերիկամները։ Հետազոտվեք և հետևեք տվյալ օրգանների առողջութ-
յանը։

5․ Ֆիզիկական ակտիվության պակաս

Շատ մարդկանց մոտ ֆիզիկական ակտիվությունը սահմանափակվում է մեքենայի ղեկը պտտելով և հեռուստացույցի վահանակի
կոճակները սեղմելով։ Բացի այդ, շատ կարևոր է նաև որոշ ժամանակ գտնվել արևի լույսի տակ։

Оцените статью