Կար ժամանակ, երբ չէի հասկանում, թե տատիկս ինչի համար է սառնարանի մեջ մի քիչ շաքարավազ դնում: Շաբաթական 1 անգամ ափսեի պարունակությունը փոխվում էր. նա լցնում էր շաքարավազի նոր բաժին, իսկ հինը ուղարկում էր աղբը:
Սառնարանում առաջացած տհաճ հոտը շատերի համար դառնում է իսկական գլխացավանք: Շատերը տարիներով պայքարում են դրա մեջ ու չգիտեն, թե ինչ կարելի է ձեռնարկել, բացի 4-5 օրը մեկ սառնարանը լվանալուց: Բարեբախտաբար, սովորական սպիտակ շաքարավազը կարող է վերացնել սառանարանում առաջացած ցանկացած տհաճ հոտ:
Շաքարավազը կլանում է ցանկացած հոտ՝ այն իր մեջ պահելով: Բավական է ընդամենը մի բուռ շաքարավազ, որը պետք է լցնել փոքր ափսեի մեջ ու դնել սառանարանի մի անկյունում: 7-8 օրը մեկ ափսեի պարունակությունը կարևոր է փոխել: Ու վերջ, տհաճ հոտի խնդիրը լուծված է:
Շաքարավազը կլուծի նաև չափից ավել խոնավության խնդիրը: Հաճախ հենց խոնավությունն է դառնում տհաճ հոտի առաջացման պատճառ: Այսինքն մի բուռ շաքարավազը թույլ կտա լուծել միաժամանակ երկու խնդիր:
Սառանարանից հանած շաքարավազը մի օգտագործեք սնունդի և ըմպելիքների մեջ, քանի որ այն իր մեջ է պահում տհաճ հոտը:
Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը