Ինչպես տնային պայմաններում առանց հատուկ սարքի վերացնել հագուստի քորքոտը

ԺԱՄԱՆՑ

Հենց որ եղանակը ցրտում է, շտապում ենք պահարանից հանել տաք բլուզներն ու ժակետները։ Հարմարավետ, գեղեցիկ իրեր, որոնք կես տարուց ավել պահարանում սպասել են իրենց ժամին։ Սակայն նախքան կրելը դրանք պետք է կարգի բերել։ Պատմում ենք փորձված հնարքների մասին, որոնք կօգնեն ազատվել իրերի քորքոտից, որն այնքան է փչացնում հագուստի տեսքը։

 как убрать катышки с одежды

Ինքնակպչուն ժապավեն

Սովորական ինքնակպչուն ժապավենը կարող է ապահովել հրաշալի արդյունք։ Մի կտոր ժապավեն կտրեք, դրեք հագուստին ու կտրուկ պոկեք։ Ամբողջությամբ քորքոտից չեք ազատվի, բայց մեծամասնությունը կպոկվի ժապավենի հետ միասին։ Բացի այդ կազատվեք մազիկներից, մանր փոշուց, որը մնացել է գործվածքի վրա։

 скотч

Սանր

Հատկապես հարմար է մանր ատամիկներով տափակ սանրը։ «Սանրեք» հագուստը՝ սանրն անցկացնելով դրա գործվածքին զուգահեռ։ Այս մեթոդը ևս կօգնի ազատվել քորքոտի մեծ մասից։

 расчески

Ածելի

Այս գործի համար կարող եք վերցնել ամենահասարակ ածելին։ Հագուստը դրեք հորիզոնական մակերեսի վրա ու լավ ձգեք։ Ածելիով անցկացրեք թելիկների ուղղությամբ։ Մի շտապեք, որպեսզի չվնասեք հագուստը։

 бритвенные станки

Չեչաքար

Հիանալի է հագուստի քորքոտի դեմ պայքարելու համար։ Հագուստը դրեք հարթ մակերեսի վրա ու չեչաքարով անցեք գործվածքի տեքստուրայի ուղղությամբ։

 пемза

Նյութը պատրաստեց Հայկական Ինֆո կայքը

 

 

 

Оцените статью