Եթե սկսել եք նկատել, որ լվացքի մեքենայով լվանալուց հետո իրերից տհաճ հոտ է գալիս, իսկ մեքենայի տարբեր հատվածներում հայտնվել են սև կետեր, իմացեք, որ դա սև բորբոս է, սունկ, որը դառնում է մարդկանց ու կենդանիների մոտ բազմաթիվ հիվանդությունների պատճառ։
Հաճախ բորբոս է առաջանում այնտեղ, որտեղ դրա համար կան բոլոր բարենպաստ պայմանները․ բարձր խոնավություն ու տաքություն։ Լոգասենյակը սնկի տարածման համար անթերի վայր է։
Լվացքի մեքենայի մեջ բորբոսի առաջացման հիմնական պատճառներն են․
լվանում եք հագուստը ցածր ջերմաստիճանի ջրով՝ 30–40 °С
լվացքի մեքենայի անպատշաճ խնամք․ յուրաքանչյուր լվացքից հետո լավ չորացրեք ագրեգատի ամբողջ մակերեսը։
Ինչպես ազատվել բորբոսից
անհրաժեշտ է․
հեղուկ մաքրող միջոց՝ ցանկալի է քլորով
սպունգ, որը օգտագործումից հետո պետք է գցել աղբը
տնտեսական ձեռնոց
25գ կիտրոնաթթու
Սկզբում անձեռոցիկով մաքրեք լվացքի մեքենայի ներքին մակերեսը, որպեսզի ազատվեք կուտակված կեղտից։
Քսեք քլորով ցանկացած մաքրող միջոց։ Չմոռանաք նախքան այդ ձեռնոց հագնել։
Փակեք դռնակը և սպասեք 2 ժամ։
Ժամանակը լրանալուն պես միացրեք մեքենան՝ միայն պարզաջրելու ռեժիմով, իսկ փոշու փոխարեն լցրեք կիտրոնաթթուն։
Նմանատիպ պրոցեդուրայից հետո լվացքի մեքենան նորի պես կփայլի։
Կատարեք այս գործընթացը կանոնավոր կերպով՝ 2 ամիսը մեկ, որպեսզի վերջնական ազատվեք լվացքի մեքենայի բորբոսից։