Ինչ տեղի կունենա օրգանիզմի հետ մեկ օր և ավելի չքնելու դեպքում

Առողջ քունն անչափ կարևոր է օրգանիզմի համար, ուստի բժիշկները հաճախ են շեշտում, որ առողջական խնդիրներից խուսափելու և վերականգնվելու համար մարդն օրական պետք է քնի առնվազն 8 ժամ։ Այնուամենայնիվ այս կանոնին ոչ բոլորն են հետևում, իսկ ոմանք անգամ ինչ-ինչ պատճառներով չեն քնում օրեր շարունակ։

Անհրաժեշտ ութ ժամը չքնելը կարող է իսկապես վնասակար լինել, սակայն մեկ օր և ավելի չքնելը կարող է ոչ միայն վնասակար, այլև կործանարար ազդեցություն ունենալ։ Նման խնդիրներից խուսափելու համար Рамблер պորտալը ներկայացրել է՝ ինչ կարող է տեղի ունենալ օրգանիզմի հետ մեկ օր և ավելի չքնելու դեպքում։

Ինչ տեղի կունենա օրգանիզմի հետ մեկ օր չքնելու դեպքում

Որպես կանոն քնի պակասի զգալի հետևանքները մարդիկ նկատում են անգամ 24 ժամ առանց քնի անցկացնելուց հետո։ Նման դեպքերում մարմնի ջերմաստիճանն սկսում է նվազել, իսկ սթրեսի հորմոն կորտիզոլի, ադրենալինի ու արյան մեջ շաքարի մակարդակները՝ բարձրանալ։ Այս ամենի հետ մեկտեղ մարդը կարող է սկսել աշխարհն այլ կերպ ընկալել և կարող են ի հայտ գալ տեսողության ու լսողության հետ կապված խնդիրներ։

Քնի պակասի հետևանքով օրգանիզմը սթրես է ապրում և փորձում է պահպանել էներգիան ու «լոկալ քնի» վիճակի մեջ է մտնում, ինչն էլ հանգեցնում է քնկոտության, դյուրագրգիռության ու կենտրոնացման նվազման։

Ինչ տեղի կունենա օրգանիզմի հետ 48 ժամ չքնելու դեպքում

Երկու օր անընդմեջ չքնելու դեպքում անքնության վնասակար ազդեցությունը միայն կշարունակի մեծանալ։ Միևնույն ժամանակի կսկսեն ի հայտ գալ նաև անգիտակից վիճակի՝ միկրոքնի շրջաններ և կնկատվի ապակողմնորոշվածություն։ Այս ամենի հետ մեկտեղ մարդու իմունային համակարգը կթուլանա, ինչի արդյունքում էլ կբարձրանա սուր շնչառական վիրուսային հիվանդությունների զարգացման հավանականությունը։

Ինչ տեղի կունենա օրգանիզմի հետ 72 ժամ չքնելու դեպքում

Երեք օր առանց քնի անցկացնելուց հետո մարդկանց մոտ հաճախ են նկատվում հոգեկան խանգարումներ՝ պարանոյա, փսիխոզ ու ընկճախտ։ Նման տևական անքնության հետևանքով մտավոր կարողությունները թուլանում են։ Հոգնածությունն այնքան մեծ է լինում, որ մարդն ի վիճակի չի լինում կատարել անգամ ամենապարզ առաջադրանքները։ Բացի այդ, ի հայտ են գալիս նաև հիշողության հետ կապված խնդիրներ և փոխվում է աշխարհընկալումը, ինչի

աղբյուր

Оцените статью