Ինքնասարք միջոց, որը կօգնի ազատվել կեղտից, լվանալ ողջ կենցաղային տեխնիկան, մաքրել կահույքը, դարակները, գազօջախը, փայլեցնել սպասքեղենը, պատուհանագոգերը․․․

Տան մաքրությունն ու թարմությունը ապահովելը շատ կարևոր գործ է։ Հնարավոր է լիարժեք հանգստանալ միայն այն տանը, որտեղ կոկիկ է ու հավաքված։

Երբեմն կանայք կարող են ժամերով մաքրել, լվանալ, շփել, որպեսզի հարմարավետություն ստեղծեն տանը։

Առաջին հերթին կարևոր է ոչնչացնել վնասակար բակտերիաները, պաթոգեն միկրոօրգանիզմները։ Երկրորդը՝ էսթետիկ մասն է, որ ամեն ինչ լինի մաքուր ու իր տեղում դրված։

Այսօր խանութներում վաճառվում են հարյուրավոր միջոցներ, որոնք օգնում են այս դժվարին հարցում, սակայն դրանց մեծամասնությունն ունեն քիմիական հիմք, ինչը բացասաբար է ազդում մարդկանց առողջության վրա։

Առաջարկում ենք ինքնուրույն պատրաստել հրաշք միջոց, որը կօգնի վարկենապես ազատվել կեղտից, լվանալ ողջ կենցաղային տեխնիկան, մաքրել կահույքը, դարակները, գազօջախը, փայլեցնել սպասքեղենը, պատուհանագոգերը, հատակները և նույնիսկ մարտկոցները։

Ահա դրա բաղադրությունը․

  • գոլ ջուր՝ 0,5 լիտր
  • կիտրոնաթթու՝ 1ճ․գ․
  • քացախահյութ (քացախի էսենցիա)` 2 ճ․գ․
  • սոդա՝ 2 ճ․գ․

Ինչպես պատրաստել միջոցը․

Լվացող միջոց պատրաստելու համար բոլոր բաղադրիչները խառնում են ու ստանում լուծույթ, որը կապահովի անթերի մաքրություն։

Ինչպես կիրառել միջոցը․

Կահույքը, պահարանները, տեխնիկան լվանում են փափուկ կտորով՝ թրջելով ստացված խառնուրդի մեջ, սպասքը պարզաջրում են մաքրող միջոցով։

Անհավանական պարզ բաղադրությամբ և մատչելի արժեք ունեցող միջոց, որը հաշված րոպեների ընթացքում կօգնի մաքրել ողջ բնակարանը։

Оцените статью