Լավագույն բնական միջոցը՝ ձեռքերի վրայի բծերի դեմ

Տարիքի հետ մարդկանց մաշկը փոխվում է, ու տհաճ երևույթներից մեկը պիգմենտային բծերն են, որոնք կարող են ի հայտ գալ մարմնի տարբեր մասերում, հատկապես ձեռքերին, դեմքին, ուսերին: Նման բծերն ի հայտ են գալիս մելանինի չափից ավել արտադրվելու հետևանքով:

Գոյություն ունեն մաշկի խնամքի համար նախատեսված տարբեր միջոցներ, սակայն դրանցից ամենահինը, ամենից շատ փորձվածը հենց սա է: Բնական միջոց, որի պատրաստման համար անհրաժեշտ է սոխ և խնձորի քացախ:

Սոխն օժտված է բուժիչ հատկություններով, որոնք նպաստում են մաշկի վերականգմանը, սպիերի հարթմանը, իսկ քացախն օգնում է հեռացնել մաշկի մահացած բջիջները:

Այս երկու բաղադրիչները միասին ստեղծում են հզոր միջոց բծերի դեմ:

Մանրացրեք սոխը՝ բլենդերի օգնությամբ, այնուհետև քամեք ավելորդ հյութը: Ստացված հյութը խառնեք խնձորի քացախի հետ՝ 1:1 հարաբերակցությամբ:

Այս միջոցի կանոնավոր կիրառումը թույլ կտա թուլացնել բծերի երանգը, դարձնել մաշկը երիտասարդ ու հարթ:

Այսպիսով, կարող եք ազատվել պիգմենտային բծերից՝ առանց թանկարժեք միջոցների կիրառման:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

Оцените статью