Լավագույն միջոցները՝ ոտքերում արյան շրջանառությունը լավացնելու և հոդացավերից ազատվելու համար․․․Ըստ մասնագետների,
մարդկանց 30%-ի մոտ առկա է քրոնիկ երակային անբավարարություն։ Շատերի համար ժամանակի ընթացքում նորմալ երևույթ են
դառնում ոտքերի հոգնածությունն ու ծանրության զգացումը։ Սրա պատճառը՝ ոտքերի մեջ արյան շրջանառության վատացումն է։
Դրա հիմնական գործոններն են ոչ ակտիվ կենսակերպը, ժառանգականությունը, վատ սնվելը։ Արդյունքում ոտքերում արյուն է կուտ
ակվում, շրջանառության վատացման հետևանքով լայնանում են երակները։Ցանկալի է զբաղվել սպորտով, սննդակարգից բացառել
վնասակար մթերքը, ներառել օգտակարը։Կան նաև միջոցներ, որոնք կնպաստեն խնդրի լուծմանը։
Մարդկանց մեծամասնությունը մի մեծ սխալ է գործում․
բավարար քանակությամբ վիտամին С չի օգտագործում։ Շատերը գնում են վերամշակված հյութեր՝ կարծելով, թե դրանցից կարող
են ստանալ բոլոր անհրաժեշտ սննդանյութերը։ Սակայն դա չի համապատասխանում իրականությանը ու խանութից գնված հյութե-
րը չեն երաշխավորում, որ դրանցից կկարողանաք ստանալ բոլոր վիտամիններն ու հանքանյութերը, որոնք պարունակվում են կիտ-
րոնի մեջ ու նսպաստում են ոտքերում արյան շրջանառության լավացմանը։
Բնական վիտամին С-ն կօգնի լավացնել արյան շրջանառությունը․ ահա թե ինչի շնորհիվ․
- երակների, անոթների առողջացում;
- արյունատար անոթներում ճարպի կուտակման կանխարգելում;
- արյան ճնշման կարգավորում, խոլեստերինի մակարդակի նվազում;
- օրգանիզմի դետոքսիկացիա, հեղուկի գոյացման կանխարգելում;
- իմունային համակարգի լավացում։
- Օգտակար է նաև կոճապղպեղը
Կոճապղպեղը բնական ցավազրկող է, վերացնում է բորբոքումները, բացի այդ խթանում է արյան շրջանառությունը։Թարմ կոճապղ-
պեղ օգտագործեք, որպեսզի լիարժեք օգտվեք դրա օգտակար հատկություններից։ Արդյունքում ձեր մարմինն ավելի շատ թթվածին
կստանա, կլավանա ձեր ընդհանուր ինքնազգացողությունը, երակներն ու անոթները ավելի էլաստիկ կդառնան։
Ձմերուկ
Ձմերուկը թարմացնում է, օժտված է միզամուղ հատկությամբ, հակաօքսիդանտներով, որոնք պարունակվում են նաև լոլիկի մեջ։ Ձը-
մերուկն օգնում է արագացնել արյան շրջանառությունը դեպի վերջույթներ,այսինքն այդ թվում նաև դեպի ոտքեր։ Քանի որ ձմերուկն
ունի բորբոքումների առաջացումն ու հեղուկի գոյացումը կանխարգելելու հատկություն, դրա կանոնավոր օգտագործումը կօգնի պայ
քարել երակների վարիկոզ լայնացման և թրոմբների առաջացման դեմ։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․
Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է
կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնա-
գետ բժիշկների։
Ապրեք առողջ