
Երկու ընկերուհի գնացել էին ծով, նախորոք ամրագրելով մի փոքրիկ հյուրանոցում համար։
Հաջորդ օրը առավոտյան ժամը 6-ին նրանք նստեցին գնացք։ Նրանց խցիկում կար մի կին, ով մոտավորապես 50 տարեկան էր և պարզվեց, որ նա հենց նույն հյուրանոցում էր հանգստանում և այդ 2 շաբաթյա ճանապարհորդությունը նրան նվիրել էր իր տղան։
Ամեն ինչ շատ լավ էր, սակայն նրա հետ մի անախորժություն էր տեղի ունեցել, քանի որ կորցրել էր ամուսնական մատանին, որը նրա 3 տարի առաջ մահացած ամուսինն էր նվիրել։ Եվ նա սկսեց նկարագրել հենց նույն մատանին, որը գտել էին աղջիկները։
Կինը պատմում էր, թե ինչքան կարևոր է նրա համար այդ մատանին։ Նա նաև ասաց, որ մատանու վրա գրված էր իր ամուսնու անունը՝ Մակար։ Իսկ ամուսնու մատանու վրա, որը արդեն 3 տարի է տանն է՝ զարդատուփի մեջ, գրված էր իր անունը։ Ամուսինը մահանալուց առաջ հանել էր այն և տվել կնոջը, որպես իր սիրո նշան։ Այդ ամենի մասին կինը պատմում էր արցունքը աչքերին, երբ նույն պահին աղջիներից մեկը ձեռքը տարավ դեպի իր պայուսակը, հանեց մատանին և դրեց այն սեղանին։ Կինը տեսնելով այն ապշեց և ուրախությունի չէր կարողանում գտնել իր տեղը։ Նա աղջիկների հետ փոխանակվեց հեռախոսահամարներով և հրավիրեց նրանց իր տուն։
Այս դեպքից 3 օր հետո աղջիկների վարձած բնակարան եկավ մի երիտասարդ տղա, ով ինչպես պարզվեց այդ կնոջ տղան էր։ Նա եկել էր շնորհակալություն հայտնելու և որոշել էր մի նվեր անել աղջիկներին։ Ինչքան էլ աղջիկները մերժեցին տղային, միևնույն է վերջում ստիպված եղան գնալ նրա հետ ոսկերչական խանութ և ընտրել իրենց համար մատանիներ։ Աղջիկներից մեկը անգամ սիրահարվեց տղային և նրանք հիմա միասին են։







