Խնդիրներ, դժվարություններ, հիվանդություններ․ սրանք այն երևույթներն են, որոնք, ցավոք, ուղեկցում են շատերին։ Դրա համար էլ, այն մարդիկ, ումից անհայտ պատճառներով երես է թեքել հաջողությունը, չեն էլ մտածում այն մասին, որ դա կարող է թուղթուգիր լինել։ Ի վերջո, նման տհաճություններ կարող են լինել ցանկացած մարդու կյանքում։
Կան նշաններ, որոնք հստակ ցույց են տալիս, որ տանը թուղթուգիր կա։
- տան կենադանիներն իրենց տարօրինակ են պահում, դառնում են ագրեսիվ, կարող են նույնիսկ փախնել տնից։ Շատ հաճախ կենդանիները հիվանդանում են՝ փորձելով բացասական էներգիան իրենց վրա վերցնել և փրկել տիրոջը;
- սենյակային բույսերը չեն աճում՝ նույնիսկ լավ խնամքի դեպքում, չորանում են;
- հյուրերը ձգտում են շուտ գնալ ձեր տնից;
- պատերի վրա հայտնվում են անհասկանալի նախշեր, բծեր, ճաքեր;
- տանը հաճախ են լինում անհիմն վեճեր;
- հիվանդություններ և տրավմաներ։
Նաև թուղթուգրի մասին կարող է վկայել որոշակի առարկա, որը թողել են ձեր դռան մոտ, աշխատավայրում կամ նույնիսկ պայուսակի մեջ։
Թուղթուգիր անելու համար սովորաբար օգտագործում են․
- սուր առարկաներ՝ քորոց, գնդասեղ, ասեղ, մեխեր։ Նման բան կարող եք հայտնաբերել դռան շեմին կամ պատի մեջ խրած;
- սատկած թռչուն կամ ձուկ;
- մի քիչ հող;
- տարօրինակ տիկնիկներ՝ ծղոտե կամ կտորից պատրաստված;
- բմբուլներ;
- հավկիթ։
Հաճախ թուղթուգիր է անում կին, ով ընտանիքի հետ մտերիմ ծանոթ է։ Երբեմն դա կարող է անել նույնիսկ ամուսիններից մեկի մայրը, եթե նրանց չի գոհացնում որդու կամ դստեր ընտրությունը։ Երբեմն նախկին ընտրյալներն են փորձում նման կերպ վրեժ լուծել։ Կա նաև հավանականություն, որ դա արել է հարևանը։