Կան սահմանազատման հարցեր. Լավրով

ԺԱՄԱՆՑ

 

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սահմանների հետ կապված հարցերը լուծելի են՝ չնայած բարդությանը:

 

Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մենք երախտապարտ ենք մեր խաղաղապահների դերը բարձր գնահատելու համար: Կանենք ամեն ինչ, որպեսզի, ինչպես դուք ընդգծեցիք, ամեն ինչ բխի նրանից, որ ռազմական ասպեկտները փակվեն:

Այժմ պետք է զբաղվել «հողի վրա» մանրամասներով: Կան սահմանազատման հարցեր: Ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, սակայն լուծելի է՝ մեր համոզմամբ:

Ռազմական փորձագետները դիվանագետների մասնակցությամբ կարող են պայմանավորվել երկուստեք ընդունելի լուծումների մասին»,-ասել է Լավրովը:

(Visited 22 times, 22 visits today)
Оцените статью