Կասկածում էի, որ իմ նշանածը անկեղծ չէ, ու ստեցի, թե իբր կորցրել եմ ունեցվածքս․․․ Այժմ վատ վիճակում եմ․․․

Աննայի հետ ենք արդեն 2 տարի, որոնցից 6 ամիսը նշանված ենք։ Բնականաբար, մոտ ապագայում պատրաստվում էինք ամուսնանալ։ Մինչ նրան առաջարկություն անելը ես չէի էլ կասկածում, որ Աննան կարող է մերժել ինձ։ Բանն այն է, որ բոլոր ընկերներս ասում են, որ ես անթերի տարբերակ եմ ցանկացած աղջկա համար․ չնայած իմ երիտասարդ տարիքին, ունեմ իմ սեփական բիզնեսը, որը ես ինքնուրույն զրոյից եմ սկսել, ունեմ բնակարան, և ինչպես ինձ բազմիցս են ասել, հմայիչ եմ և գեղեցիկ։

Картинки по запросу Решил проверить чувства своей невесты и сказал, что мой бизнес прогорел

Մի օր ընկերներս ակնարկեցին, որ Աննան ինձ է ընտրել՝ միայն հանուն գումարի։ Անկեղծ ասած, ինձ համար ցավալի էր նման բան լսելը, որովհետև անկեղծ սիրում եմ նրան, և ինչպես ինձ էր թվում, զգացմունքը փոխադարձ է։Բայց ընկերներիս խոսքերը դուրս չէին գալիս մտքիցս, և ի վերջո որոշեցի ստուգել նշանածիս։ Գլխավոր նպատակս էր հասկանալը՝ Աննային ինչ է պետք․ իմ գումարը թե ես։

Հարսանիքից 2 ամիս առաջ ասացի, որ բիզնեսիս հետ կապված լուրջ խնդիրներ կան,  իսկ դրանից 2 շաբաթ անց էլ հայտնեցի, որ այժմ ես աղքատ եմ, էլ չունեմ գործ ու տուն, մնացել են միայն պարտքերս։ Եվ ի՞նչ եք կարծում․․․Աննան ասաց, որ առանց հարսանիք անելու գնանք զագս, իսկ հետո էլ տուն վարձենք և միասին փորձենք ամեն ինչ նորից սկսել, իսկ պարտքերն էլ աստիճանաբար կփակենք։ Ես այնքան երջանիկ էի, որ չդիմացա և պատմեցի ճշմատությունը։

Картинки по запросу Решил проверить чувства своей невесты

Ես գրկեցի Աննային և համբուրեցի, բայց իմանալով, որ դա ստուգում էր՝ նշանածս ոչ թե ուրախացավ, այլ սկսեց արտասվել։ Նրան նեղացրեցին իմ կասկածները, և նա ուղղակի հեռացավ։ Ահա այսպես ստուգեցի․․․ Արդեն 1 շաբաթ է , փորձում եմ հետը հաշտվել, բայց նա չի էլ ուզում անգամ պատասխանել զանգերիս։

Оцените статью