Հատկապես սեփական տներում ապրողները քաջ գիտեն, որ մկները հեշտությամբ են մտնում ներս։ Իսկ դրանց ներկայությունը տան մեջ, կարծում ենք, ոչ մեկին հաճելի չէ։
Կա մի քանի բան, որոնց հոտն անտանելի է մկների համար, ու կենդանիները փախնում են՝ զգալով այն
Այրած ռեզին
Այս կայուն ու տհաճ հոտը կրծողներին վախեցնում է․ զգալով այն՝ մկները ենթարկվում են պանիկայի ու փորձում են որքան հնարավոր է շուտ փախնել։ Պարզապես հին դույլի մեջ մի քիչ ռետին այրեք, հենց այրելու պահին մի քանի կտորը հանգցրեք ու դրեք այն վայրերում, որտեղ մուկ եք նկատել։ Հնարքն ազդում է 3-5 ամսվա ընթացքում։
Այրած բուրդ կամ բմբուլ
Այս հոտը նույնպես կվախեցնի մկներին։ Թեթևակի այրեք բրդե գուլպա, թռչնի բմբուլ կամ փետուրներ։ Դրանք էլ նույնպես դրեք անկյուններում ու այն հատվածներում, որտեղ մկներ են հանդիպում։
Քացախ
Սովորաբար այն լցնում են նկուղում կամ կտուրում։ Միջոցը հին է, արդյունավետ։ 1-3 օր կատարելով պրոցեդուրան՝ կմոռանաք մկների գոյության մասին։ 80 քմ-ին անհրաժեշտ է մոտ 3լ քացախ։
Նավթալին
Սա մկների համար թունավոր է։ Այն կարող եք դնել և տանը, և նկուղում։ Բացի այդ, կարող եք փշրել ու խառնել ծղոտի հետ՝ լցնելով այն վայրերում, որտեղ լինում են մկներ։