Կեղտոտ իրեր, որոնք հաճախ մոռանում ենք լվանալ

ԺԱՄԱՆՑ

Անգամ եթե ամեն օր մաքրություն եք անում, լվանում եք ամեն ինչ, հավանաբար ձեր տանը ևս կան անկյուններ ու առարկաներ, որոնց մասին հաճախ մոռանում եք: Հենց դրանք են կուտակում փոշի, կեղտ, բակտերիաներ, իսկ հետո այդ ամենը տարածվում է ամենուր:

Տան որ հատվածներին է կարևոր ուադրություն դարձնել

грязные вещи

Սենյակային բույսեր

Որքա՞ն հաճախ եք հիշում ձեր ծաղիկների մասին: Երբ է պետք ջրել կամ այլ ծաղկամանի մեջ տեղափոխել: Իսկ այն մասին, որ դրանց տերևները պետք է նաև պարբերաբար լվանալ, մոռանում են շատերը: Չէ որ սենյակային բույսերն իրենք իրենց չեն լվացվի: Թեպետ ծաղիկները մաքրում են օդը, դրանք միևնույն ժամանակ կուտակում են փոշի, կեղտ, սարդոստայններ… Այդ ամենը պետք է պարբերաբար հեռացնել՝ սրբելով խոնավ սպունգով: Իսկ ահա մանր տերևներով ծաղիկները ավելի հեշտ է լվանալ ցնցուղով՝ հողը նախապես փակելով տոպրակով:

пыль на растениях

Աղբաման

Բացի աղբը թափելուց և նոր տոպրակ անցկացնելուց, կարևոր է նաև պարբերաբար լվանալ դույլը:

Շատերը հիշում են դրա մասին մի քանի ամիսը մեկ, երբ տանը կապիտալ մաքրություն են անում: Դույլի վրա կուտակվում են մեծ քանակությամբ կեղտ ու միկրոբներ, իսկ ահա այն լվանալը 5-6 րոպեի հարց է: Պարզապես օգտագործեք ախտահանող միջոց և լվացեք մաքուր ջրով:

мусорное ведро

Վարդակներ, անջատիչներ և դռների բռնակներ

Համաձայն մի շարք հետազոտությունների՝ դռների բռնակները տան ամենակեղտոտ հատվածներն են: Սա հատկապես վերաբերվում է մուտքի դռանը: Նույնն էլ վերաբերվում է անջատիչներին: Շաբաթական 1-2 անգամ սրբեք դրանք խոնավ անձեռոցիկով, իսկ մուտքի դռան բռնակը մաքրեք ախտահանող լուծույթով:

грязные выключатели

Բացի այս ամենից, կարևոր է նաև ուշադրություն դարձնել պատուհանագոգերին, խողովակներին և մարտկոցներին:

Նյութը պատրաստեց Հայկական Ինֆո կայքը

 

 

 

 

Оцените статью