Կինն արթնացել է և իր անկողնու մեջ հայտնաբերել հարևանի օձին

ԺԱՄԱՆՑ

23-ամյա Տաշա Լեյնը քնած էր իր ընկերոջ՝ 25-ամյա Ռիիս Փարիլոնի հետ, երբ կեսգիշերին արթնացավ ծածկոցների տակ շարժից՝ իր անկողնում հայտնաբերելով օձ: Այս մասին հայտնում է The Mirror-ը։

Սկզբում կինը կարծել է, որ Հարլի անունով շունն է դիպչում իր ոտքին։ Երբ Լեյնը միացրեց իր լապտերը և նայեց ծածկոցների տակ, նա տեսավ, որ վառ նարնջագույն օձ է այնտեղ։ Կինը վեր է ցատկել անկողնուց ու սկսել բարձր բղավել, ինչն արթնացրել է ընտանիքի բոլոր անդամներին։ «Ես մտածեցի. «Աստված իմ, նա պատրաստվում է սպանել ինձ»: Ռիզը նայեց ծածկոցների տակ և նույնպես վեր թռավ։ Երբեք չեմ տեսել, որ ինչ-որ մեկն այդքան բարձր ցատկի»,- հիշում է նա:

Ավելի ուշ պարզվել է, որ օձը պատկանում է նրանց հարեւան Ջեյդ Ֆորեսթերին։ Սողունը փախել է մի քանի ամիս առաջ: Հարևանը վերցրել է օձին և ասել, որ ինքն ու որդին երեք շաբաթ է՝ փնտրում էին նրան։ Նա հավելել է, որ տղան աներևակայելի ուրախ է ընտանի կենդանու վերադարձի համար։

 

Оцените статью