Ճարպակալումը և ավելորդ քաշը հանդիսանում են ամենատարածված խնդիրներից մեկը մեր օրերում: Դրա պատճառները տարբեր են: Ավելորդ կիլոգրամների, ճարպակալման հիմնական պատճառներից մեկը նստակյաց կյանքն է և սխալ սնունդը: Ցավոք, շատ միջոցներ և եղանակներ չեն տալիս ցանկալի արդյունք,
մարդը փորձելով այս կամ այն միջոցը և զգալով, որ արդյունքի չի հասնում, հուսահատվում է: Այս հիանալի բաղադրատոմսի շնորհիվ կարելի է շատ արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Այն արագացնում է նյութափոխանակությունը: Բաղադրիչներ 2 կիտրոն 5 ատամիկ սխտոր 1 կտոր կոճապղպեղ 2 սմ չափով 1 լիտր հանքային ջուր Պատրաստման եղանակը Կիտրոնները բաժանել 2 մասի, հյութը քամել: Սխտորը և կոճապղպեղը մանրացնել: Կաթսայի մեջ ջուր լցնել և ավելացնել հյութաքամված կիտրոնի կեղևը:
Եռացնել, այնուհետև ավելացնել կոճապղպեղը և սխտորը, ծածկել կափարիչով և կրակն անջատել: Թրմել 20 րոպե Անուհետև քամել և ավելացնել կիտրոնի հյութը և դատարկել ապակե տարայի մեջ ու փակել կափարիչով: Խմել ամեն առավոտ 150-200 մլ, ըստ ցանկության կարելի է ավելացնել մեղր կամ թարմ անանուխ: Եթե տառապում եք հիպերտոնիայով կոճապղպեղը պետք է բացառել բաղադրատոմսից: