Եթե սիրում եք արագ սնունդ, սակայն չեք վստահում դրսում վաճառվող մթերքին, առաջարկում ենք պատրաստել սիրելի շաուրման ձեր տանը։ Բաղադրիչները պարզ են, իսկ պատրաստելու համար էլ մեծ ջանքեր և շատ ժամանակ չի պահանջվում։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- բարակ լավաշ
- հավի բդիկներ
- կաղամբ
- գազար՝ կորեական ձևով
- վարունգ
- լոլիկ
- կետչուպ
- մայոնեզ
Պատրաստման եղանակ․
Կտրել հավի բդիկների միսը, մանր կտրատել։ Տապակել տաքացրած ձեթի մեջ՝ մինչ գեղեցիկ ոսկեգույն դառնալը։
Կաղամբը շատ մանր կտրատել, մի քիչ սեղմել ձեռքերով։ Վարունգն ու լոլիկը նույնպես կտրատել։
Անցնել շաուրման հավաքելուն․ լավաշի վրա կաղամբ լցնել, հետո տապակած հավի միսը։ 1 բաժնին անհրաժեշտ է մոտ 3ճ․գ․ միս։
Կետչուպ լցնել։ Այնուհետև լոլիկ և վարունգ, ծածկել գազարի շերտով և մայոնեզով։
Փաթաթել։
Տաքացնել միկրոալիքային վառարանի, ջեռոցի կամ առանց ձեթի չոր տապակի մեջ։ Պարզից էլ պարզ։
Բարի ախորժակ։