Կլինեն մարդիկ, ովքեր վարդի բույրը չեն հավանի․ Դա չի նշանակում, որ դրանից վարդի բույրը կպակասի․ Կյանքի կարևոր դասեր, որոնք չեք գտնի ոչ մի դասագրքում․․․

Երբեք մի կիսվեք գաղտնիքներով, մի օր դրանք ձեր դեմ կօգտագործեն։Չափազանց ազնիվ մի եղեք, ազնիվ մարդիկ առաջինն են տուժվում։Կրթությունը մարդու ամենալավ զենքն է, կրթված մարդուն հարգում են ամենուր։

Մի ընկերացեք պաշտոնավորի հետ, այդպիսի ընկերությունը երբեք երջանկություն չի բերի:Գրքերը հիմարի համար նույնն են, ինչ հայելին կույրի համար:Մարդը մեծ է իր գործով։

Կգտնվեն մարդիկ, որ վարդի բույրը չեն հավանի, դրանից վարդի բույրը չի պակասում։Գործը սկսելիս մի վախեցեք ձախողվելուց, գործը կիսատ մի թողեք, ամենամեծ երջանկությունը սկսած գործը ավարտին հասցնելն է։Մի վախեցեք վախի զգացողությունից, վախը ստիպում է պաշտպանվել։

Գործ սկսելուց առաջ ձեզ 3 հարց տվեք՝ ինչո՞ւ եմ ես դա անում, ի՞նչ կունենամ արդյունքում, և արդյո՞ք այն ինձ հաջողություն կբերի: Գործը սկսեք միայն այն դեպքում, երբ այդ երեք հարցերի համար բավարար պատասխաններ կունենաք:

Ցանկացած ընկերության մեջ եսասիրության տարր կա: Առանց եսասիրության՝ ընկերություն չի լինում: Այսպիսին է դառը ճշմարտությունը:

Անգամ, եթե օձը թունավոր չէ, նա այդպիսի տպավորություն է թողնում։Սովորեք ուրիշների սխալների վրա, ձեր կյանքը բավարար չէ ամեն ինչ սովորելու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: