Կնիկս մորս ծերանց ա տարել, բա հիմա ոնց հանգիստ գլուխս բարձին դնեմ․ ոչ էն ա բաժանվեմ, ոչ էն ա մորս ծերանոցում թողեմ․ ի՞նչ անեմ ժողովուրդ ջան

Երկու քարի արանքում եմ հայտնվել, մի կողմից կնիկս ա, իսկ մյուս կողմից մերս։ Էնքան իրար հետ յոլա չգնացին, որ կնիկս մորս ծերանոց տարավ քցեց։ Դե արի ու էսքանից հետո գլուխդ հանգիստ բարձին դիր։ Ախր մորս ես ոնց մենակ թողեմ, ես գնահատում եմ էն ամենը ինչը ինքը իմ համար արել ա, էն ժամանակ, որ խնդիրների մեջ էի ընկնում, մորս մի խոսքը բավական էր, որ ուշքի գայի։

Սաղ կյանքը ինձ ա նվիրել։ Իմ համար ամեն ինչ էլ արել ա, իրան շոր չի առել, բայց գնացել ինձ ինչ պետք ա էտ ա առել։ Չէր ուզում փողը իրա վրա ծախսեր, միշտ իմ մասին էր մտածում։ Իսկ ես հիմա թողել եմ, որ ինքը ծերանոցում հայտնվի։ Բայց մյուս կողմից էլ հազիվ եմ ընտանիք կազմել, երկու երեխա ունեմ, չեմ ուզում բաժանվեմ, քանդեմ ընտանիքս, իսկ կինս իմ համար այընտրանք չի թողել։

Ասում ա կամ ես, կամ էլ մերդ, դու որոշի։ Ազդեցիկ հեր ունի, որ ինքը բաժանվեց գնաց, հաստատ երեխեքին էլ հետը կտանի, էտ էլ քիչ չէ, չի թողի, որ ես իմ երեխեքին գոնե ամիսը մի անգամ տենամ։ Ի՞նչ անեմ ժողովուրդ ջան։ Աչքիս ես էլ գժանոց գնամ, ընդեղ գոնե հանգիստ կլինեմ։ Սաղ բարեկամներս էլ մի կողմից են վրա տվել մորս համար, ասում են դու ինչ տղա ես, որ մորդ չես կարում տեր կանգնես

 

Оцените статью