Հիշու՞մ ես այն օրը, երբ ես վերցրեցի քո մեքենան և այն ջարդուխուրդ արեցի:
Ես կարծում էի, որ դու կկատաղես, կարծում էի, մի քանի ժամ կբարկանաս և կգոռաս ինձ վրա:
Բայց դու չարեցիր դա:
Հիշու՞մ ես, ինչպես քեզ ստիպեցի ինձ հետ գալ լողավազան: Դու ասացիր, որ անձրև է գալու, բայց ես պնդեցի: Իսկապես անձրև եկավ: Մենք թրջվեցինք:
Ես կարծում էի, որ դու կասես. «Չէ որ ես զգուշացրել էի»:
Բայց դու չարեցիր դա:
Հիշու՞մ ես, մենք շատ էինք վիճում, նույնիսկ մանրուքների պատճառով, երբեմն՝ խանդի, երբեմն՝ գումարի:
Ես կարծում էի, որ դու մի օր կլքես ինձ դրա համար:
Բայց դու չարեցիր դա:
Դու ինձ միշտ պաշտպանում, ներում և սիրում էիր: Ես երբեք չեմ մոռանա դա: Ես այնքան բան էի պլանավորել՝ քո վերադարձի հետ կապված: Ես հիմար էր, կարծում էի, թե իսկապես կվերադառնաս սահմանին ծառայությունից՝ ողջ և առողջ:
Բայց դու չարեցիր դա:
Ներիր ինձ ամեն ինչի համար: Ես սիրում եմ քեզ: