Հազար անգամ զղջացի, որ խոհանոցում օդաքարշ ենք տեղադրել… Ահա թե որն է պատճառը

Յուրաքանչյուր մարդ տեխնիկա ընտրելու հարցում ունի որոշակի սկզբունքներ: Օրինակ ես երբեք չեմ խնայում գումարը և ընտրում եմ բարձրորակ սարքեր: Երբեմն խնայելու նպատակով մատչելի արժեքով գնված ապրանքը արդյունքում ավելի թանկ է ստացվում:

Եվ երբ եկավ օդաքարշ գնելու ժամանակը, ես առաջնորդվեցի նույն սկզբունքով. ընտրել լավ ապրանք:

Ուշադրությունս գրավեց այս մոդելը: Այն ինձ դուր եկավ հատկապես լրացուցիչ ֆունկցիաներ ունենալու համար՝ լուսավորություն և հզորության կարգավորում:

Высота вытяжки над газовой плитой: как правильно установить по стандарту

Տեղադրելու և օգտագործելու հենց հաջորդ օրը հիասթափություն ապրեցի: Ոչ մի օգուտ չտեսա դրա շահագործումից: Ձուկ տապակելուց առաջացած հոտը, ծուխը առաջվա պես տարածվեցին բնակարանով մեկ: Միակ բանը, որ մեզ տվեց օդաքարշը՝ աղմուկն է: Հատկապես բարձր հզորությամբ միացրած լինելու ժամանակ շատ է աղմկում:

Ձմռանը ապրեցի ավելի մեծ հիասթափություն: Այն հատվածում, որտեղ միանում են օդաքարշն ու պատը, տարօրինակ ջրի հետքեր ի հայտ եկան: Պաստառները սկսեցին պոկվել: Մենք վերջերս էինք վերանորոգում արել, ու այսպիսի անակնկալ…

Որոշ ժամանակ անց պարզեցինք, որ օդաքարշի խողովակի մեջ շատ սառույց է կուտակվել: Օդը չէր  շրջանառվում, և օդաքարշի համար նախատեսված անցքում սառույցը հալվում էր, իսկ հեղուկը լցվում տուն:

Ափսոսում եմ, որ կատարել ենք նման գնում. անձամբ ինձ համար սա գումարի զուր վատնում է:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

Оцените статью