Հաղթիր ինքդ քեզ և կհաղթես հազարավոր մենամարտեր…Իմաստուն խոսքեր, որոնք կօգնեն հաղթահարել կյանքում ցանկացած դժվարություն։Բուդդան Հնդկաստանում բուդդայականության հիմնադիրն է: Նրա մտքերը տարածվել են նաև այլ դավանանքների և մշակույթների ներկայացուցիչների շրջանում:
Նրա խոսքերն օգնում են վերագտնել ցանկացած մտքի և հավատքի տեր մարդկանց ներքին հավասարակշռությունն ու ներդաշնա կությունը:Մեջբերում ենք Բուդդայի լավագույն մտքերը․
1. Հանգստությունը գտնվում է մեր մեջ: Մի փնտրեք այն դրսում:
2. Երբ միտքը պայծառ է, ուրախությունը հետևում է ձեզ ինչպես ստվեր և երբեք չի լքում:
3. Մենք ձևավորվում ենք մեր մտքերից: Մենք դառնում ենք այն, ինչ մտածում ենք:
4. Առողջ մտքի և մարմնի գաղտնիքը այն է, որ շատ չվերհիշենք անցյալը, շատ չմտահոգվենք ապագայի մասին և գիտակցաբար ապ րենք ներկայով:
5. Բարկանալը նույնն է, ինչ այրվող ածուխը պահել ձեռքում` պատրաստվելով այն նետել ինչ-որ մեկի վրա:
6. Ամեն առավոտ մենք ծնվում ենք նորից: Այն, ինչ անում ենք ներկա պահին, իրական արժեք ունի:
7. Աշխարհում ավելի ուժեղ հրդե չկա, քան կիրքը, ավելի կատաղի շնաձուկ, քան ատելությունը, և ավելի կործանիչ փոթորիկ, քան ժլատությունը:
8. Երջանկություն կախված չէ նրանից, թե ով եք դուք կամ ինչ ունեք, այլ նրանից, թե ինչ եք մտածում:
9. Ամեն ինչ հասկանալ նշանակում է ներել ամեն ինչ:
10. Ավելի լավ է հազար անգամ սխալվել` սրիկային սրբի տեղ դնելով, քան մեկ անգամ` սրբին սրիկայի տեղ դնելով:
11. Ատելությունը երբեք չի վերացվում ատելությամբ, այլ միայն սիրով:
12. Գոյության ամբողջ գաղտնիքը կայանում է վախերից ազատվելու մեջ:
13. Չկա ճանապարհ դեպի երջանկություն, երջանկությունը ինքը ճանապարհն է:
14. Ցավն անխուսափելի է, իսկ տառապանքը յուրաքանչյուրիս անձնական ընտրությունը:
15. Անգամ իմաստունը կարող է հիմարանալ, եթե չկատարելագործվի:
16. Հաղթիր ինքդ քեզ և կհաղթես հազարավոր մենամարտեր: