Հայաստանի հարավի բռնակցման վերջին ակտը. ով կստորագրի այն

ԺԱՄԱՆՑ

Երեկ ՀՀ Սյունիքի մարզ էր այցելել Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը։ Հայ-իրանական պետական սահմանին նա քննարկել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացան աշխատանքները, որը ֆինանսավորում է ԵՄ-ն ՎԶԵԲ-ի հետ միասին։ Կողմերը հսկիչ անցագրային կետի շինարարությունը նախատեսում են սկսել մոտ ժամանակներս։

Հայաստանի Սյունիքի մարզը դարձել է աշխարհքաղաքական գործընթացների կենտրոն։ Մոսկվան, Անկարան ու Բաքուն ուզում են Սյունիքի մարզով միջանցք բացել՝ Հայաստանի իրավազորությունից դուրս։ Ռուսաստանը փորձում է վերահսկողության տակ վերջեցնել հայ-իրանական սահմանը՝ կտրելով Իրանը Հայաստանից։

Երեկ Սյունիքի մարզ էր այցելել նաեւ Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը ստուգել է ռուսական զորքերի տեղակայումը։

Իրանը դեմ է հայ-իրանական սահմանի բռնակցմանը՝ համարելով, որ դա ոչ միայն կխանգարի Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքին, այլ նաեւ տարածաշրջանում կփոխի աշխարհքաղաքական դասավորությունը։ Իրանի կովկասագիտության հիմնադրամի տնօրեն Ջաֆար Հաշենն ասում է, որ եթե Իրանի ու Հայաստանի միջեւ ցամաքային սահմանը դադարի գործելուց, Հայաստանի հետ կապերի խզվելուց բացի, տարածաշրջանում Իրանի աշխարհքաղաքական հնարավորությունները նույնպես լրջորեն կթուլանան։

Վրաստանը չի արտահայտվել Ռուսաստանի վերահսկողության տակ թյուրքական հնարավոր միջանցքի առթիվ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով երեկ Թուրքիայում էր, կրկին ձեռնպահ է մնացել Էրդողանի առաջարկած 3+3 հարթակին աջակցելուց, Ռուսաստանի մասնակցության պատճառով։

Այդ ընթացքում Ռուսաստանն մեծացնում է ռազմական ներկայությունը Սյունիքի մարզում՝ կիրառելով անկանոն պատերազմի մեթոդները՝ Բաքվի զինված ներխուժումներով լարվածություն հրահրելով ու «խաղաղապահ», իրականության մեջ օկուպացիոն զորքեր մտցնելով։

Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանի տարածքում երկաթուղու կառուցման մասին խոսելու է Ռուսաստանի հետ, որը կառավարում է հայկական երկաթուղին։ Թուրքական լրատվական գործակալությունները հայտարարում են, որ հայ-իրանական սահմանին երկաթուղու 43 կմ հատվածը կառուցելու է Ռուսաստանը։

Ո՞վ է Հայաստանում ձեւավորելու կառավարություն, որը «ռուսների փրկչության» տակ թույլ կտա Հայաստանի հարավի անեքսիան եւ հաղորդակցությունների փոխանցումը։

Оцените статью