Հացի փոխարեն այսպիսի լավաշ եմ պատրաստում ու չի հոգնեցնում… Առանց գրտնակելու տնական լավաշ

ԺԱՄԱՆՑ

Լավաշը ունիկալ տեսակի հաց է: Այն թխում են տարբեր երկրներում ու ամենուր կա որոշակի բաղադրատոմս: Սակայն մեր այսօրվա ներկայացված տարբերակը կարող եք թխել տնային պայմաններում՝ առանց հատուկ սարքերի և գրտնակելու:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ջուր՝ 1լ
  • ձեթ՝ 3ճ.գ.
  • ալյուր՝ 500գ
  • աղ՝ 1թ.գ.

Պատրաստման եղանակ.

Ջուրն անհրաժեշտ է տաքացնել մինչ  27-30 ջերմաստիճանի: Սա կարևոր է տվյալ տեսակի լավաշի համար:

Մաղած ալյուրի մեջ լցնել ձեթը, աղը, նաև մաս-մաս ավելացնել գոլ ջուրը: Խառնել, որ ջրիկ խմոր ստացվի:

Խմորը նման է նրբաբլիթի խմորի: Սպասել 15 րոպե:

Մինչ այդ տաքացնել չոր թավան՝ միջին կրակի վրա: Շերեփագդալով լցնել խմոր՝ տարածելով ամբողջ մակերեսին:

Թխել յուրաքանչյուր կողմից՝ մինչ ոսկեգույն դառնալը: Դրա համար շուռ տալ լավաշը յուրաքանչյուր  30-40 վայրկյանը մեկ՝ կրկնելով գործողությունը 5-6 անգամ:

Բաղադրիչների նշված քանակությունից ստացվում է 14-15 լավաշ:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց Հայկական Ինֆո կայքը

 

 

 

Оцените статью